Արազի
Արազի (Մովսես Մելիքի Հարությունյան, ծածկանունը` Ֆերնանդո, 1878, մարտ 20, նոր տոմարով` ապրիլի 1-ին - 1964, դեկտեմբեր 21), հայ արձակագիր և թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
Ծնվել է Վրաստանի Շուլավեր (այժմ` Շահումյան ավան) գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Շուլավերում, ապա Թիֆլիսի ռեալական դպրոցում, որն ավարտել է 1898թ.: 1899-ին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ Երկու անգամ` 1901 և 1905թ. ձերբակալվել է ուսանողական հեղափոխական ցույցերին մասնակցելու համար և 1905 թվականին բանտից դուրս գալուց հետո վերադարձել է Թիֆլիս: Գրական ասպարեզ է իջել 1906թ.: Գրել է մի շարք փոքրիկ պատմվածքներ:[1] 1906-ին «Մուրճ» ամսագրում տպագրվում է նրա աաջին պատմվածքը` «Դոն Կարապետի արշավանքը դեպի Կղերստան»: 1914-ին Հակոբ Հակոբյանի հետ հրատարակել է «Կարմիր մեխակներ» և «Բանվորի ալբոմ» ժողովածուները։ Պարգևատևվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է Երևանում:[2]
Բովանդակություն |
Արազու ստեղծագործությունների մատենագրությունը [խմբագրել]
- Պատմվածքներ, Թիֆլիս, ԺՏԳԽ պոլիգրաֆ բաժնի 4-րդ տպարան, 1923, 47 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1926, 227 էջ։
- Տրակտորը (ագրոպատմվածք), Երևան, Պետհրատ, 1926, 24 էջ։
- Պատմվածքներ, Բաքու, «Կոմունիստ»-ի գրադարան, «Կրասնի վաստոկ»-ի տպարան, 1928, 32 էջ։
- Ապրողները (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1929, 147 էջ։
- Լույսերը (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1931, 208 էջ։
- Փոքրիկ շինարարները, Երևան, Պետհրատ, 1931, 20 էջ։
- Կարմիր Կարոն, Երևան, Պետհրատ, 1931, 16 էջ։
- Պիոներ Սարոն, Պետհրատ, 1931, 12 էջ։
- Եկվորները (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1933, 148 էջ։
- Արձակ պոեմներ, Երևան, Պետհրատ, 1935, 84 էջ։
- Նոր թևերով. Լուսնի շողերով. Ջրվեժի ցոլքում, Երևան, Պետհրատ, 1935, 275 էջ։
- Հերոս Կարենը, Երևան, Պետհրատ, 1935, 16 էջ։
- Փոքրիկ հերոսը, Երևան, Պետհրատ, 1937, 8 էջ։
- Անբախտ որսկաններ, Երևան, Պետհրատ, 1937, 12 էջ։
- Երկեր, հատոր 1, Երևան, Պետհրատ, 1937, 479 էջ։
- Ակունքներ, Երևան, Պետհրատ, 1938, 96 էջ։
- Մանկական պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1938, 109 էջ։
- Միշիկը, Երևան, Պետհրատ, 1938, 12 էջ։
- Այրվող հորիզոնը, գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1940, 269 էջ։
- Արձակ պոեմներ, 2-րդ հրատարակչություն, Երևան, Հայպետհրատ, 1941, 79 էջ։
- Երեք քաջեր, Երևան, Հայպետհրատ, 1942, 16 էջ։
- Հայրենիքի կանչը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1942, 39 էջ։
- Անհաղթները (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1944, 146 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1946, 316 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1948, 479 էջ։
- Հաղթական ծիլեր, Երևան, Հայպետհրատ, 1950, 105 էջ։
- Մանկական պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1952, 76 էջ։
- Պատմվածքներ և վիպակներ, Երևան, Հայպետհրատ, 1953, 491 էջ։
- Երկերի ժողովածու երեք հատորով, հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1955, 371 էջ։
- Երկերի ժողովածու երեք հատորով, հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1956, 360 էջ։
- Երկերի ժողովածու երեք հատորով, հատոր 3, Երևան, Հայպետհրատ, 1957, 424 էջ։
- Հերոս Կարենը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1957, 84 էջ։
- Իսրայել Օրի (պատմական վեպ), գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1959, 233 էջ։
- Իսրայել Օրի (պատմական վեպ), գիրք առաջին և երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1961, 348 էջ։
- Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում տեղ են գտել նաև Արազու գործերից), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
- Իսրայել Օրի (պատմական վեպ), գիրք առաջին, երկրորդ և երրորդ, Երևան, Հայպետհրատ, 1963, 476 էջ։
- Իսրայել Օրի (պատմական վեպ), գիրք առաջին, երկրորդ և երրորդ, Երևան, Հայպետհրատ, 1964, 474 էջ։
- Արևը, Երևան, «Հայաստան», 1970, 8 էջ։
- Արյունոտ ծաղիկներ (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 56 էջ։
- Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Արազու «Սիրուշի պլամը» պատմվածքը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
- Արևը, Երևան, «Սովետական գրող», 1981, 16 էջ։
- Հայ դասականների գրադարան։ Հակոբ Հակոբյան, Շուշանիկ Կուրղինյան, Արազի, Երկեր, Երևան, «Սովետական գրող», 1982, 575 էջ։
Արազու կատարած թարգմանությունները (ռուսերենից) [խմբագրել]
- Գեորգի Նիկիֆորով, Լապտերի մոտ (վեպ), Երևան, Պետհրատ, 1931, 303 էջ։
- Մաքսիմ Գորկի, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 1, Մանկություն, Երևան, Պետհրատ, 1932, 233 էջ։
- Մաքսիմ Գորկի, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 2, Ծառայության մեջ, Երևան, Պետհրատ, 1934, 343 էջ։
- Մաքսիմ Գորկի, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 3, Իմ համալսարանները, Երևան, Պետհրատ, 1937, 157 էջ։
- Մաքսիմ Գորկի, Մանկություն։ Ծառայության մեջ։ Իմ համալսարանները, Երևան, Հայպետհրատ, 1947, 586 էջ։
- Մաքսիմ Գորկի, Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 8, Երևան, Հայպետհրատ, 1951, 712 էջ։
- Մաքսիմ Գորկի, Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 9, Երևան, Հայպետհրատ, 1951, 556 էջ։
- Մաքսիմ Գորկի, Մանկություն, Երևան, Հայպետհրատ, 1961, 283 էջ։
- Մաքսիմ Գորկի, Մանկություն (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1982, 248 էջ։
Գրականություն Արազու և նրա ստեղծագործության մասին [խմբագրել]
- Վահրամ Թերզիբաշյան, Արազի, Երևան, Պետհրատ, 1940, 64 էջ։
- Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Մովսես Արազի» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։