Մոսկվայի մետրոյի պայթյուններ (2010)
| Մոսկովյան մետրոյում 2010 թվականի ահաբեկչական գործողություններ | |
|---|---|
| Գրոհի վայր | Մոսկովյան մետրոպոլիտենի «Լուբյանկա» և «Պարկ Կուլտուրի» կայարաններ |
| Գրոհի նպատակ | Քաղաքացիական բնակչություն |
| Թվական | 2010 թվականի մարտի 29 7:57 («Լուբյանկա») և 8:37 («Պարկ Կուլտուրի») |
| Գրոհի միջոց | Պայթուն |
| Զոհվածներ | 40[1] |
| Պատանդների թիվ | 68 |
| Կասկածյալներ | 2 անթաղանթային պայթուցիկ սարքեր հեքսոգենի հիման վրա: «Պարկ Կուլտուրի» մետրոյի պայթյունի ժամանակ սարքի մեջ գտնվում էին նաև արմատուրայի կտորներ և հեղույսեր: |
Մոսկովյան մետրոյում 2010 թվականի ահաբեկչական գործողությունները երկու պայթյուն են, որոնք կատարվել են մոսկովյան մեպտոպոլիետնում («Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններ) 2010 թվականի մարտի 29-ին և մի քանի տասնյակ մարդու կյանք են խլել (մարտի 29-ի երեկոյան դրությամբ հայտնի է 39 զոհերի[1] և 78 վիրավորների ու տուժածների մասին[1]: Զոհվածների թվում կա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի` հայազգի 17-ամյա Վալենտինա Հովհաննեսի Եղիազարյանը[1][2]: Տուժածների թվում կան Ռուսաստանի երկու հայազգի քաղաքացիներ` 18-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը և 55-ամյա Աննա Փորքաշյանը[1][2]: Մոսկվայի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողության կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին։ [3]: Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը հայտնել է, որ մարտի 30-ը Ռուսաստանի մայրաքաղաքում սգո օր է հայտարարվելու:
Տուժածներ [խմբագրել]
Ռուսաստանի Արտակարգ Վիճակների Նախարարությունը հաղորդում է տուժածների մասին հետևյալ տեղեկությունները՝[1]:
| Քաղաքացիություն | Զոհվածներ | Վիրավորներ |
|---|---|---|
| 5 | 62 | |
| 2 | ||
| 1 | ||
| 1 | ||
| 1 | ||
| անհայտ | 32 | 2 |
| Ամբողջ | 38 | 68 |
Ծանոթագրություն [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Пояснительная записка»։ МЧС России։ http://www.mchs.gov.ru/։ Վերցված է 2010-03-29։ (ռուս.)
- ↑ 2,0 2,1 http://www.armenpress.am/news/more/id/596555/lang/am
- ↑ http://president.am/events/news/arm/?id=948