Մոսկվայի հրապարակ (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Քարտեզ
Քարտեզ

Մոսկվայի հրապարակ (ռուսերեն՝ Московская площадь), Սանկտ Պետերբուրգի ամենամեծ հրապարակը (զբաղեցնում է 13 հա տարածք)։ Գտնվում է Մոսկովյան շրջանում` Մոսկովյան ու Լենինի պողոտաների և Տիպանովի ու Լենսովետի փողոցների հատման տարածքում։ Հանդիսանում է Եվրոպայի ու աշխարհի ամենամեծ հրապարակներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը որպես այդպիսին առանձնացվել է դեռ 1930-ական թթ., սակայն մինչ 1968 թ. անվանում չի ունեցել։

1938—1939 թթ. Գլխավոր նախագծի համաձայն՝ նախատեսվում էր քաղաքի կենտրոնը տեղափոխել տվյալ շրջան և ապագա Մոսկովյան հրապարակը դարձնել մասսայական հավաքների, շքերթների ու այլ հանդիսությունների անցկացման վայր։

Հրապարակի կոմպոզիցիոն կենտրոնը Սովետների տունն է։

Հայրենական Մեծ պատերազմի սկզբում հրապարակի կառուցապատման աշխատանքները։ 1941 թ. սեպտեմբերից մինչ 1944 թ. հունվարը հրապարակից ընդամենը մի քանի կիլոմետր հարավ անցնում էր ռազմաճակատի գիծը, իսկ Սովետների տան տարածքում կառուցված էին երկաթբետոնե կրակակետեր (դրանցից մեկը ներկայումս պահպանվում է որպես քաղաքի պաշտպանների արիության խորհրդանիշ), իսկ Սովետների տունն օգտագործվում էր որպես դիտակետ։ Քաղաքի բլոկադայի վերջնական հանման նախապատրաստական աշխատանքների ժամանակ (1943—1944 թթ. ձմեռ) հրապարակի տարածքում ստեղծվել էր ուսումնական ականապատման դաշտ, որտեղ սակրավորները սովորում էին ականների վնասազերզման մեխանիզմն ու շներին վարժեցնում ականներ որոնելուն։

Պատերազմի ավարտից հետո քաղաքի հարավում նոր կենտրոնի կառուցումը, որ ծրագրված էր 1946—1948 թթ. Գլխավոր նախագծով, հայտարարվեց ոչ նպատակահարմար, սակայն հրապարակի կառուցման աշխատանքները շարունակվեցին։

1953—1955 թթ. հրապարակի կողքին վեր բարձրացան 10-հարկանի բնակելի երկու շենքեր (_արտարապետ Ս. Սպերանսկի), որոնք էլ նշում էին հրապարակի արևմտյան սահմանը։ Հրապարակի հյսուսիսային ու հարավային ծայրերին կառուցված են 7-8 հարկանի շենքեր։

1969 թ. բացվել է մետրոյի «Մոսկովյան» կայարանը։

1970 թ. Մոսկվայի հրապարակում կանգնեցվել է Վլադիմիր Իլյիչ Լենինի արձանը (քանդակագործ՝ Մ. Անիկուշին, ճարտարապետ՝ Վ. Կամենսկի)։

Մոսկվայի հրապարակի շատրվանները[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թ. ապրիլի 25-ին Սանկտ Պետերբուրգի կառավարությունը հրապարակվեց որոշում շատրվանների համալիրների մասին։ 2006 թ. մայիսի 26-ին Մոսկվայի հրապարակում հանդիսավոր բացվեց շատրվանների համալիրը։ Հանդիսությանը ներկա էին Սանկտ Պետերբուրգի կառավարիչ Վ. Մատվիենկոն ու Ռուսաստանի գործող նախագահի կինը՝ Լյուդմիլա Պուտինան։

Շատրվանների համալիրը բաղկացած է 11 շատրվանից՝

  • երկու հիմնական ավազանները տեղակայված են Վ. Ի. Լենինի արձանի երկու կողմերում։ Ավազաները ներառում են ջրային կասկադներ ու շիթեր, որոնք աշխատում են ինչպես ստատիկ, այնպես էլ դինամիկ ռեժիմներով,
  • Սովետների տան մոտ է գտնվում ստատիկ երկու շատրվանները, որոնք ունեն սեղանի ձև
  • Լենինի արձանի հետևում է գտնվում քառակուսի ավազանը՝ եզրերին ստատիկ 8 շիթեր ու մեջտեղում՝ մեկը,
  • Մոսկովյան պողոտայի երկայնքով տեղադրված են 6 շատրվաններ։

Ավազանների ընդհանուր ծավալը 3700 մ³ է։ Մեկ օրվա ընթացքում դրանց միջթվ անցնում է շուրջ 600 հազար մ³ ջուր.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի հրապարակը,
Տիպանովի փողոց
Շատրվաններից մեկը
Սովետների տունն ու
Լենինի արձանը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Горбачевич К. С., Хабло Е. П.։ Почему так названы?, 1985։
  • Гусаров А. Ю., Петербург — столица фонтанов. Путеводитель по фонтанам Санкт-Петербурга, СПб, 2008, isbn=978-5-901751-87-9։
  • Городские имена сегодня и вчера, 1997։
  • Горбачевич К. С., Хабло Е. П.։ Почему так названы?, 2002։
  • Исаченко В. Г., Зодчие Санкт-Петербурга։