Մոնտմորիլլոնիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնտորիլլոնիտի նմուշ

Մոնտմորիլլոնիտ (Ֆրանսիայի Մոնտմորիլլոն (Montmorillon) հանքավայրի անունով), կավային միներալ շերտավոր սիլիկատների ենթադասից։ Քիմիական կազմը փոփոխական է՝ (Ca, Na) (Mg, Al, Fe2 (Si, А1)4О10 (OH)2*nHaO։ Մոնտմորիլլոնիտի ստրուկտուրան աչքի է ընկնում շերտիկների համաչափ կազմությամբ և նրանց միջև եղած զգալի տարածությամբ։ Առաջացնում է խիտ կավային զանգվածներ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Բյուրեղները սակավ են և երևում են լքիայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։ Սովորաբար հանդիպում է անկանոն թերթիկների ձևով։ Գույնը՝ սպիտակ, վարդագույն, կապտագորշ, կարմիր, կանաչավուն (կախված է խառնուրդներից)։ Կարծրությունը՝ 1—2 (չոր դեպքում), խտությունը՝ 2000—3000 կգ/U3 (պայմանավորված է հիդրատացման աստիճանով)։ Թրջելիս խիստ փքվում է, քանի որ ջուրը թափանցում է ստրուկտուրայի շերտիկների միջանկյալ տարածությունները։ Մոնտմորիլլոնիտ առաջանում է նստվածքային և մետամորֆային ապարներում, հողերում, հրաբխածին գոյացումների ստորջրյա փոփոխության ընթացքում։ Բենթոնիաների գլխավոր բաղադրամասն է։ Օգտագործվում է որպես ադսորբենտ (ադսորբցող նյութ) հորատային լուծույթներում, խեցեգործության բնագավառում, թղթի, ռետինի, ներկերի, օճառի արտադրության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 17
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտմորիլլոնիտ» հոդվածին։