Մոնսեռատի Սուրբ Մարիամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնսերրատի Սուրբ Մարիամ

Մոնսեռատի Սուրբ Մարիամ (Մոնսեռատի Կույս, Սև Մարիամ, կատ.՝ Mare de Déu de Montserrat) Մարիամ Աստվածածնի և մանուկ Հիսուսի յուրօրինակ արձան Մոնսեռատի աբբայությունում (Կատալոնիա)։ Արձանը տեղադրված է աբբայության տաճարի կենտրոնական մասում, խորանի հետին մասում գտնվող զանգակատանը։ Արձանը Կատալոնիայի Սուրբ Գևորգի (կատ.՝ Sant Jordi) հետ համարվում է Կատալոնիայի պաշտոնական պահապանը, հովանավորը[1][2]։ 1881 թվականի սեպտեմբերի 11-ին Հռոմի պապ Լևոն XIII-ը Մոնսերրատի Սուրբ Կույսին պաշտոնապես հայտարարեց Կատալոնիայի պահապան[3][4]։

Մոնսերրատի Սև Մարիամ
Մոնսերրատի աբբայություն բազիլիկ

Արձանը առավել հայտնի է իր յուրօրինակ արտաքին տեսքով. Մարիամի և մանուկ Հիսուսի դեմքերը շատ մուգ են, համարյա՝ սև։ Արձանը տեսնելու համար մարդիկ ստիպված են երկար հերթ կանգնել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնսեռատ լեռը կրոնական նշանակություն է ունեցել նաև մինչ քրիստոնեական ժամանակներոը, երբ հռոմեացիները այնտեղ Վեներա աստվածուհուն նվիրված տաճար են կառուցել[5]։

Համաձայն տարածված լեգենդի, Սև Մարիամի արձանը 880 թվականին Մոնսերրատ լեռան քարանձավում հայտնաբերել են երեխաները։ Նրանք նկատել են լույս, որճ ճառագում էր քարանձավից։ Իմանալով այդ հայտնագործության մասին, եպիսկոպոս Մանրեսին հանձնարարում է արձանը բերել իր քաղաք։ Սակայն դա անհնարին է լինում, քանի որ արձանը լինում է չափազանց ծանր և չտեղաշարժվող։ Եպիսկոպոսը հասկանում է, որ Կույս Մարիամը ցանակնում է, որ արձանը մնա Մոնսերրատում, այդ պատճառով որոշում է Մոնսերրատում կառուցել Սուրբ Մարիամին նվիրված ճգնավորության կենտրոն։ 1025 թվականին այս տեղում կառուցվում է բենեդիկտյան վանական համալիր։ Մեկ այլ տեղեկության, արձանը Մոնսերրատ է տեղափոխվել 718 թվականին, պահպանելու համար արաբական հրոսակներից[6]։ Արձանի նախնական տարբերակը չի պահպանվել, 12-րդ դարում այն փոխարինվել է կրկնօրինակով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանն ունի 95 սմ բարձրություն, պատրաստված է բարդու փայտից։ Սուրբ Մարիամը նստած է, իսկ մանուկ Հիսուսը՝ նրա գրկում է։ Աջ ձեռքում բռնել է երկրագունդը պատկերող կլորավուն գունդ։ Մանուկ Հիսուսի աջ ձեռքը բարձրացված է վեր՝ օրհնության նշանով, իսկ ձախում բռնել է արքայախնձոր։

Մարիամի և Հիսուսի հագուստն ու թագերը ոսկեգույն են, իսկ ձեռքերն ու դեմքը՝ համարյա սև։ Հավանաբար սև գույնը նախատես որոշված չի եղել, այլ առաջացել է ժամանակ ընթացքում՝ ծածկող լաքի օգտագործման պատճառով, որը խառնվել է մոմերի ծխին և քիմիական ռեակցիաների պատճառով մգացել[7]։ Մարիամի արձանը փոքր-ինչ անհամաչափ է պատրաստված, սակայն սա չի մթագնում նրա հանրահռչակությունը։ Տարբեր հետազոտությունները, ներառյալ ռետգենյան ճառագայթային մեթոդը հնարավորություն են տվյալ պարզել, որ վերջին ներկումը կատարվել է մոտավորապես 18-րդ դարում։

Յուրաքանչյուր տարի ապրիլի 27-ին նշվում է Կատալոնիայի հովանավոր, գլխավոր սրբություն, Մոնսերրատի Մարիամի տոնը։ Այն անցկացվում է տարբեր ավանդական միջոցառումներով՝ երգ, պար, «մարդկան աշտարակներ» (կատ.՝ castellers) և իհարկե, պատարագը։ Ամեն օր ժամը 13.00-ին աբբայության երաժշտական դպրոցում սովորող արական երգչախմբի (Էսկոլանիա դե Մոնսերրատ կատ.՝ Escolania de Montserrat) կողմից հնչեցվում է Սուրբ Մարիամին նվիրված հիմնը՝ Վիրոլան (լատին․՝ Virolai de Montserrat)։ Երգը սկսվում է հետևյալ բառերով. "Rosa d’abril, Morena de la serra..." (Ապրիլյան վարդ, լեռների թխամաշկ լեդի...)[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Tradition in Catalonia", in the Sant Jordi 2014 section of the Catalan Government's website.
  2. "Els Patrons de Catalunya", Archdiocese of Barcelona (text in Catalan).
  3. "Our Lady", on the official "Visit Montserrat Monastery" website (in Catalan, Spanish, English, French and Russian). She was declared the Patron Saint of Catalonia by Pope Leo XIII in 1881.
  4. "The Feast" Արխիվացված 2014-12-08 Wayback Machine, under "Spirituality", on the official Montserrat Monastery website (in Catalan, Spanish and English).
  5. "Montserrat monastery", Barcelona
  6. «Duricy, Michael P., "Black Madonnas: Our Lady of Montserrat", Marian Library, University of Dayton». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  7. Wilkinson, Isambard. "Montserrat Black Virgin 'was white originally'", The Telegraph, 13 April 2001
  8. Escolania de Montserrat - El Virolai
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնսեռատի Սուրբ Մարիամ» հոդվածին։