Մոնոկուլտուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոնոկուլտուրաերկրագnրծության մեջ (մոնո․․․ և լատիներեն cultura- մշակում, զարգացում), I․ տնտեսությունում մշակվող գյուղատնտեսական միակ կուլտուրա։ 2․ Մեկ տեսակ կուլտուրայի երկարատև, անընդհատ (կրկնվող) աճեցումը միևնույն հողամասում (դաշտ, բանջարանոց, մարգագետին)՝ առանց ցանքաշրջանառության (կուլտուրաների հաջորդափոխման) պահպանման։ Մոնոկուլտուրայի դեպքում վատանում են հողի ֆիզիկական հատկությունները, նվազում հումուսի պարունակությունը, հողը միակողմանի ուժասպառվում է (օրինակ, հացահատիկային բույսերի երկարատև մշակումը միևնույն հողամասում հողը աղքատացնում է առավելապես ֆոսֆորով, շաքարի ճակնդեղինն ու կարտոֆիլինը՝ կալիումով, ընդավորներինը՝ ֆոսֆորով և կալցիումով), էրոզացվում են։ Դրա հետևանքով բերքատվությունը կտրուկ (1,5—2 անգամ) նվազում է։ Պարարտացումը միայն դանդաղեցնում է պրոցեսը։ Մոնոկուլտուրան պայմաններ է ստեղծում մշակվող կուլտուրային հարմարված մոլախոտերի, վնասատու միջատների և հիվանդությունների հարուցիչների ինտենսիվ բազմացման համար։ Երկրագործության ինտենսիվացմանը զուգընթաց (ցանքաշրջանառությունների կիրառում) մոնոկուլտուրայից դուրս մղվեց։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png