Մոնղոլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնղոլիա
Մոնղոլիայի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, դեպի ծով ելք չունեցող պետություն և երկիր
Ներառում էՈւլան Բատոր, Arkhangai Province?, Բայան Ուլգի, Bayankhongor Province?, Bulgan Province?, Darkhan-Uul Province?, Դորնոդ, Dornogovi Province?, Dundgovi Province?, Govi-Altai Province?, Govisümber Province?, Խենթիի, Խովդի շրջան, Խուվսգել, Ömnögovi Province?, Orkhon Province?, Ուվերխանգայ, Սելենգե, Sükhbaatar Province?, Տուվե, Ուվս և Զավհան
Պետական լեզումոնղոլերեն
ՄայրաքաղաքՈւլան Բատոր[1]
Պետական կարգՊառլամենտական համակարգ
Օրենսդիր մարմինState Great Khural?
Երկրի ղեկավարKhurelsukh Ukhnaa?
Կառավարության ղեկավարOyunerdene Luvsannamsrai?
Մակերես1 564 116 կմ²
Ազգաբնակչություն3 409 939 մարդ (2021)[2]
Խտություն1,8 մարդ/կմ²
Հիմնnational anthem of Mongolia?
ԿարգախոսGo Nomadic, Experience Mongolia
Հիմնադրված էփետրվարի 12, 1992 թ.
Արժույթtugrik
Կենտրոնական բանկBank of Mongolia?
Ազգային տոնԱմանորը Մոնղոլիայում
Ժամային գոտիUTC+8, Asia/Hovd?[3], Asia/Ulaanbaatar?[3] և Asia/Choibalsan?[3]
Հեռախոսային կոդ+976[1]
Ինտերնետ-դոմեն.mn[1]
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,739[4]

Մոնղոլիա[5], դեպի ծով ելք չունեցող պետություն Արևելյան Ասիայում։ Տարածքը ճիշտ հավասար է պատմական Արտաքին Մոնղոլիայի տարածքին։ Այն տեղակայված է Ռուսաստանի և Չինաստանի միջև և հարևան է Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզին։ Մոնղոլիան չունի ընդհանուր սահման Ղազախստանի հետ, չնայած նրանց բաժանում է ընդամենը 37 կմ։

Մոնղոլիայի տարածը 1,564,116 կմ քառակուսի է և ունի ընդամենը 3,3 միլիոն բնակչություն՝ դառնալով 18-րդ խոշորագույն պետություն աշխարհում և ամենանոսր բնակեցված պետությունը[6][7]։ Այն դեպի ծով ելք չունեցող երկրորդ խոշորագույն պետությունն է Ղազախստանից հետո։ Մոնղոլիայի տարածքի շատ փոքր մասն է համարվում վարելահող, տարածքի մեծ մասը հիմնականում տափաստաններ են, հյուսիսում լեռներով և արևմուտքից հարավ գտնվում է Գոբի անապատը։ Ուլան Բատորը երկրի մայրաքաղաքն է և խոշորագույն քաղաքը, որտեղ ապրում է երկրի բնակչության մոտ 45%-ը[8]։ Այն նաև ամենացուրտ մայրաքաղաքների թվում է Մոսկվայի, Օտտավայի և Նուր-Սուլթանի հետ միասին[9][10][11]։

Բնակչության մոտ 30%-ը քոչվոր է կամ կիսաքոչվոր։ Ձևաբուծությունը երկրում անկում չի ապրում։ Բուդդայականությունը երկրի հիմնական կրոնն է, երկրորդը մեծ խումբը անկրոններն են։ Իսլամը երկրորդ խոշոր կրոնն է, որը տարածված է էթնիկ ղազախների մոտ։ Բնակչության մեծ մասը էթնիկ մոնղելներ են, մոտ 4%՝ ղազախներ են, տուվացիներ և այլ էթնիկ խմբոր, որոնք հատկապես կենտրոնացված են արևմուտքում։

Ներկայիս Մոնղոլիան կառավարել են տարբեր քոչվոր կայսրություններ, ներառյալ Հաննուն, Սյանբին, Ռուրանը, Առաջին թյուրքական քագանատը և այլն։ 1206 թվականին Չինգիզ խանը հիմնադրեց Մոնղոլական կայսրությունը, որը դարձավ ամենախոշոր ցամաքային տերությունը պատմության մեջ։ Նրա թոռ Կուբայ խանը նվաճեց Չինաստանը և հիմնադրեց Յուան դինաստիան։ Յուանի անկումից հետո մոնղոլները վերադարձան Մոնղոլիա և վերսկսեցին միջկլանային բախումները, բացառության Դայան խանի և Թյումեն Զագաստ խանի ժամանակաշրջանների։

16-րդ դարում Տիբեթյան Բուդայականությունը սփռվեց Մոնղոլիայում, որը հիմնադրել էր Ցին կայսրությունը։ 20-րդ դարի սկզբին չափահաս տղամարդկանց մոտ երրորդ մասը բուդդայական վանական էր[12][13]։ Ցին կայսրության անկումից հետո 1911 թվականին Մոնղոլիան հռչակվեց անկախ՝ Չինաստանից վերջնական անջատվեց 1921 թվականին։ Դրանից շատ չանցած երկիրը հայտնվեց ԽՍՀՄ-ի հետաքրքրությունների գոտում, որը կորզեց անկախությունը Չինաստանից։ 1924 թվականին հիմնադրվեց սոցիալիստական Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունը[14]։ 1989 թվականի հակակոմունիստական հեղափոխություններից հետո Մոնղոլիայում տեղի ունեցավ սեփական ժողովրդական հեղափոխությունը 1990 թվականին։ Սա թույլ տվեց Մոնղոլիային անցում կատարել բազմակուսակցական համակարգին և շուկայական տնտեսությանը։

Մոնղոլիան ՄԱԿ-ի, Ասիայի միավորված երկխոսության, Մ77-ի, Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի, Չմիացած երկրների շարժման անդամ է և ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկեր։ Երկիրը 1997 թվականին միացավ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և մեծացրեց իր մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական և առևտրային խմբերում[15]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլիա անվանումը լատիներեինց թարգմանաբար բառացի նշանակում է «մոնղոլների երկիր»։ Մոնղոլերենով «Մոնղոլ» բառն ունի ոչ միանշանակ ծագում, հավանաբար տրվել է լեռան կամ գետի անվանումով, հավանաբար մոնղոլերեն Մոնղե-տենգրի-կալ («Հավերժ երկնային կրակ»)[16] կամ Մուգուլու տերմինից, որը գործածվել է 4-րդ դարում Ժուժանյան խանության ժամանակ[17]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլիան գտնվում է Կենտրոնական Ասիայի հյուսիս-արևելքում, բարեխառն գոտու տափաստանային, կիսաանապատային և անապատային զոնաներում։ Տարածության մեծ մասը գտնվում է 1000—2000 բարձրության վրա։ Արևմուտքում և հյուսիս-արևմուտքում գերակշռում են լեռները, արևելքում՝ բարձր հարթավայրերը։ Ամենամեծ լեռնաշղթաներն են 1000 կմ ձգվող Մոնղոլական Ալթայը (առավելագույն բարձրությունը՝ 4362 մետր Մունխ Խայրխան ուլալեռ), Խանգայը և Գոբիական Ալթայը։ Մոնղոլիայի կենտրոնական մասում է Խենտեյ բարձրավանդակը։ Հարավում և հարավ-արևելքում Մոնղոլիայի սահման է մտնում Գոբի անապատի մի մասը, որի հարավ-արևելքում է գտնվում Դարիգանգա հրաբխային մարզը։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում կան մի շարք համեմատաբար խոր, ընդարձակ միջլեռնային գոգավորություններ և հովիտներ, որոնցից նշանակալի են Մեծ լճերի գոգավորությունը, Լճերի հովիտը, Օրխոն և Սելենգա գետերի իջվածքային հովիտները։ Գոբիի հարավում և հարավում արևելքում, ինչպես նաև Մեծ լճերի գոգավորություններում կան ավազապատ (մոտ 30 հզ․ կմ2) տարածություններ։

Մոնղոլիայի տարածքը մտնում է Կենտրոնաասիական համակարգի մեջ՝ Ուրալա-Մոնղոլական ծալքավոր գեոսինկլինալային գոտու մասն է։ Նրա սահմաններում առանձնանում են հյուսիսայինն՝ կալեդոնյան, և հարավային՝ հերցինյան ծալքավորության մարզերը։ Օգտակար հանածոներից հայտնի են քարածխի, երկաթի, վոլֆրամի, պղնձի մոլիբդենի, ֆլյուորիտի, ֆոսֆորիտների, ոսկու, անագի, ցինկի, պիեզոքվարցի, ասբեստի, գիպսի, գրանիտի հանքավայրերը։

Կլիման բարեխառն է, չոր, խիստ ցամաքային՝ օդի օրական և սեզոնային ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, արևոտ։ Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիսում -35 °C է (նվազագույնը՝ մինչև -50 °C), հարավում՝ -10 °C։ Ամառը կարճ է, տաք։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 18- 26 °C է (առավելագույնը՝ մինչև 40 °C)։ Տարեկան տեղումները հյուսիսում 200-300 մմ են, ծայր հարավում՝ 100 մմ-ից պակաս, լեռներում՝ մինչև 500 մմ է։ Մոնղոլական Ալթայում կան սառցադաշտեր, երկրի հյուսիսում՝ բազմամյա սառածություն (կղզյակներով)։

Ներքին ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր գետերն են Սելենգան (Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազան), Կերուլենն ու Օնոնը (Խաղաղ օվկիանոսի ավազան)։ Տարեկան ընդհանուր հոսքը մոտ 303 կմ է։ Գետերի սնումը գլխավորապես անձրևային ու ձնային է, վարարումը՝ գարնանն ու ամռանը։ Մեծ լճերն են՝ աղի, անհոսք Ուբսու նուր (մակերեսը 3350 կմ) և Խյարգաս նուր, քաղցրահամ, հոսքավոր Խուբսուգուլ (2620 կմ2) և Խարա Ուս նուր։

Հողերը, բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիեր մոնղոլական տափաստանում

Տարածված են շագանակագույն և գորշ հողերը, լեռներում հանդիպում են սևահողեր, գետահովիտներում և լճային գոգավորություններում՝ մարգագետնային հողեր։ Մոնղալիայի կենտրոնական և արևելքում մասերում գերակշռում է տափաստանային բուսականությունը (փետրախոտ, շյուղախոտ), Գոբի անապատում՝ օշինդրը, ուղտափուշը, սաքսաուլը։ Անտառները (տարածված են գլխավորապես լեռներում) զբաղեցնում են երկրի տարածքի 10%-ը։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիներից բնորոշ են կրծողները, այծքաղները, Պրժևալսկու ձիերը, վիթերը, կուլանները, վայրի ուղտերը։ Անտառներում հանդիպում են սամույր, վարազ, սկյուռ, գորշ արջ, մարալ, որմզդեղն։ Երկրի կենտրոնական և արևելյան մասերում գերակշռում է տափաստանային և կիսատափաստանային բուսականությունը՝ փետրախոտը, շյուղախոտը, Գոբի անապատում՝ ուղտափուշը, օշինդրը, սաքսուալը։ Անտառները կազմում են երկրի 10%–ը և տարածված են գլխավորապես լեռներում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլական ավանդական յուրտան

Բնակչության թիվը 2 996 հազ․ մարդ (2012 թ․)։ Բնակչության միջին խտությունը՝ 1,9 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 68 տարի։ Ազգային կազմը՝ միատարր է՝ մոնղոլներ (94,9%), ղազախներ, բուրյաթներ, չինացիներ, ռուսներ և այլք։ Ուրբանիզացման մակարդակը 65%։ Պետական լեզուն՝ մոնղոլերեն, այլ լեզուներ՝ չինարեն, ռուսերեն։

Պետական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլիան անդամակցում է ՄԱԿ–ին։ Պետական կարգը՝ հանրապետություն։ Պետության ղեկավարը նախագահն է, կառավարության ղեկավարը՝ վարչապետը։ Մայրաքաղաքը՝ Ուլան Բատոր (1 221 հազ․ մարդ)։ Խոշոր քաղաքները՝ Դուրխան (130 հազ․ մարդ), Էրդենետ (87 հազ․ մարդ)։ Քաղաքական կուսակցություններն են՝ Մոնղոլական ազգային դեմոկրատական կուսակցություն, Մոնղոլական սոցիալ–դեմոկրատական կուսակցություն, Ազգային սովորույթների միացյալ կուսակցություն, Կանաչների միություն, Մոնղոլական ժողովրդա–հեղափոխական կուսակցություն, Աշխատանքի մոնղոլական կուսակցություն և այլն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Central Intelligence Agency MongoliaWashington, D.C.: Central Intelligence Agency, U.S. Government Printing Office, 2023. — ISSN 0277-1527; 1553-8133
  2. Статистикийн мэдээллийн нэгдсэн сан
  3. 3,0 3,1 3,2 https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
  4. Human Development ReportUNDP, 2022.
  5. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 52. ISBN 99941-56-03-9.
  6. «Renewed 2015–2045 population projection». www.1212.mn. Mongolian Statistical Information Service. 2017 թ․ հունվարի 1. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  7. information@nso.mn, NSO +976-326414. «Үндэсний статистикийн хороо: NSO.MN». Үндэсний статистикийн хороо. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «Mongolia Population 2018». worldpopulationreview.com.
  9. Dec 28, CBC News · Posted; December 28, 2017 10:24 AM ET | Last Updated; 2017. «Iced cap: Ottawa currently coldest capital city in the world | CBC News». CBC (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին. {{cite web}}: |last3= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. «The Coldest Capital Cities In The World». WorldAtlas (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. geography, Matt Rosenberg Matt Rosenberg has a masters in; Writer, Is an Award-Winning Freelance; Subject, Author of Two Books on the. «What Is the Coldest Capital City in the World?». ThoughtCo. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին. {{cite web}}: |first3= has generic name (օգնություն)
  12. Michael Jerryson, Mongolian Buddhism: The Rise and Fall of the Sangha, (Chiang Mai: Silkworm Books, 2007), 89.
  13. «Mongolia – Religion». Michigan State University. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  14. Sik, Ko Swan (1990). Nationality and International Law in Asian Perspective. էջ 39. ISBN 9780792308768. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
  15. «Mongolia». The World Factbook. CIA. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  16. Մոնղոլիայի ազգային համալսարան, School of Social Sciences, Department of History (1999). «2. Хүний үүсэл, Монголчуудын үүсэл гарвал» [2. Origins of Humanity; Origins of the Mongols]. Монгол улсын түүх [History of Mongolia] (մոնղոլերեն). Admon. էջեր 67–69.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. Г. Сүхбаатар (1992). «Монгол Нирун улс» [Mongol Nirun (Rouran) state]. Монголын эртний түүх судлал, III боть [Historiography of Ancient Mongolia, Volume III] (մոնղոլերեն). Vol. 3. էջեր 330–550.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնղոլիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 703