Մոնիկա Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնիկա Ավանեսյան
Ծնվել էհոկտեմբերի 18, 1998(1998-10-18) (25 տարեկան)
Երևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ, ջութակ
Գործունեություն2013-ից

Մոնիկա Ավանեսյան (հոկտեմբերի 18, 1998(1998-10-18), Երևան, Հայաստան), հայ երգչուհի, որը «Choco Factory» (Շոկոլադի գործարան) երգով ներկայացրել է Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիկան երգով սկսել է հետաքրքրվել 3 տարեկանում, սակայն նրա գործունեությունն սկսվել է 5 տարեկանում։ 7 տարեկանից հաճախել է ջութակի դասերի, 10 տարեկանից սկսել է ստանալ պարի և վոկալի դասեր։ 2013 թվականի ամռանը նա թողարկել է իր առաջին երգը` «Դաս չեմ անելու»։

Մանկական Եվրատեսիլ 2013[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 27-ին Մոնիկան մասնակցել է 11-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին և հաղթել այն՝ իրավունք ստանալով ներկայացնել իր ազգը[1]։ Կիևում երգը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ հավաքելով 69 միավոր։ Նա 12 միավոր ստացել է միայն Վրաստանից։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Հայերեն թարգմանություն Ալբոմ
2013 «Դաս չեմ անելու» - Ոչ ալբոմային երգ
"Choco Factory" «Շոկոլադի գործարան»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Granger, Anthony (2013 թ․ սեպտեմբերի 27). «Armenia: Monica Avanesyan Has Won». Eurovoix. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.