Մոմաբաղեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոմաբաղեղ (Հոյա) (լատին․՝ Hoya), պատկանում է թունաթափազգիների (Asclepiadaceae) ընտանիքին։ Հայրենիքը Հնդկաստանը և Չինաստանն է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենյակային, մագլցող բույսերից մեկն է։ Տերևները մսոտ են ու հաստ։ Աստղաձև, վարդագույն, բուրավետ ծաղիկները, որոնք հովանոցաձև դասավորված են ծաղկակոթունի վրա, չափազանց գեղեցիկ են և կարծես մոմից պատրաստված լինեն։ Պսակաթերթիկների վրա արտաթորվող մեղրանման հեղուկի կաթիլները ալմաստի նման փայլփլում են արևի ճառագայթների տակ։ Մշակության մեջ գլխավորապես հանդիպում է մոմաբաղեղը (H.carnosa R.Br.), որի երկարությունը հասնում է մոտավորապես 6 մ-ի։ Հաստ, ձվաձև կաշենման տերևները փայլուն են, կանաչադեղնավուն երանգով։ Փոքրիկ աստղաձև ծաղիկները սպիտակ են, վարդագույն կենտրոնով, արձակում են ուժեղ, դուրեկան բուրմունք։ Ծաղկաթափից հետո ծաղկակոթուները չպետք է հեռացնել, քանի որ հետագա տարիներին դրանց վրա բացվում են նոր ծաղիկներ։ Ցողունը բարակ և թույլ է, այդ պատճառով բույսը բարձրացնում և փռում են պատաճաղերի վրա։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոմաբաղեղը ամառվա ընթացքում պահվում է պատշգամբում, կիսաստվերի տակ։ Այս շրջանում պետք է ջրել առատ և բույսը հաճախակի ցողել գոլ ջրով։ Բարձր արդյունք է տալիս թռչնաղբի կամ գոմաղբի հեղուկով սնուցելը։ Ձմռանը խորհուրդ է տրվում թաղարները տեղավորել լույսին մոտ, 16-18° ջերմության պայմաններում ջրելով չափավոր և սակավ։ Գարնանը պետք է բույսերը վերատնկել, երիտասարդները տարին մեկ անգամ, իսկ տարիքավորները՝ 2-3 տարին մեկ։ Հողախառնուրդ պատրաստելու համար կարելի է վերցնել 3 մաս ճմահող կամ այգու հող, 1 մաս տերևահող, 1 մաս գոմաղբ և 1 մաս ավազ։ Բազմացվում է սերմերով և կտրոններով։ Արմատակալեցված կտրոնները սկզբնական շրջանում բավական դանդաղ են աճում։ Առատ ծաղկումը սկսում է 4-5 տարեկան հասակից։ Բնակարանային պայմաններում մշակվող մոմաբաղեղը կարող է ապրել տասնյակ տարիներ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hoya anulata – Ավստրալիա, Ինդոնեզիա (Իրիան Ջայա), Պապուա Նոր Գվինեա
  • Hoya archboldiana – Ինդոնեզիա, Պապուա Նոր Գվինեա
  • Hoya australis – Ավստրալիա, Ֆիջի, Ինդոնեզիան (Իրիան Ջայա), Պապուա Նոր Գվինեա, Սողոմոնյան կղզիներ, Տոնգա
  • Hoya australis ssp. australis – Ավստրալիա (Նոր Հարավային Ուելս), Սամոա, Վանուատու
  • Hoya australis ssp. oramicola – Ավստրալիա
  • Hoya australis ssp. rupicola – Ավստրալիա (Արևմտյան Ավստրալիա)
  • Hoya australis ssp. sanae – Ավստրալիա
  • Hoya australis ssp. tenuipes – Ավստրալիա, Ֆիջի, Ինդոնեզիա (Իրիան Ջայա), Պապուա Նոր Գվինեա, Սողոմոնյան կղզիներ, Տոնգա
  • Hoya calycina ssp. calycina Ինդոնեզիա (Իրիան Ջայա), Պապուա Նոր Գվինեա
  • Hoya calycina ssp. glabrifolia – Ինդոնեզիա (Իրիան Ջայա), Պապուա Նոր Գվինեա
  • Hoya carnosa – Ս. Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Թայվան, Ավստրալիան, Ֆիջի
  • Hoya caudata – Մալայզիա, Ս. Թաիլանդ
  • Hoya cinnamomifolia – Ինդոնեզիա (Ջայա)
  • Hoya coriacea – Մալայզիա, Ֆիլիպիններ, Թայլանդ
  • Hoya crassicaulis – Ֆիլիպիններ
  • Hoya cumingiana – Ֆիլիպիններ
  • Hoya diptera – Ֆիջի
  • Hoya diversifolia – Կամբոջան, Ինդոնեզիան (Բորնեո, Ջայա, Սումատրա), Լաոս, Մալայզիա, Մյանմար, Ֆիլիպիններ, Սինգապուր, Ս Թաիլանդ, Ս.Վիետնամ
  • Hoya eitapensis – Պապուա Նոր Գվինեա
  • Hoya elliptica – Մալայզիա, Թայլանդ, Սինգապուր
  • Hoya engleriana – Կամբոջան, Լաոս, Թաիլանդ, Վիետնամ
  • Hoya erythrostemma – Մալայզիա, Մյանմար, Ս. Թայլանդ
  • Hoya finlaysonii – Ինդոնեզիա (Բորնեո, Սումատրա), Մալայզիա, Մյանմար, Ս Թայլանդ
  • Hoya fuscomarginata – Միայն հայտնի է մշակության մեջ
  • Hoya globulosa – Հնդկաստան (Սիկկիմ) Նեպալ
  • Hoya heuschkeliana – Ֆիլիպիններ
  • Hoya hypolasia – Պապուա Նոր Գվինեա
  • Hoya imbricata – Ինդոնեզիա, Ֆիլիպիններ
  • Hoya imperialis Ֆիլիպիններ, Մալայզիա
  • Hoya inconspicua – Ավստրալիա, Պապուա Նոր Գվինեա, Սողոմոնյան կղզիներ
  • Hoya kentiana – Ֆիլիպիններ
  • Hoya kerrii – Չինաստանը, Կամբոջան, Ինդոնեզիան ( Ջայա), Լաոս, Թաիլանդ, ԸՆԴ Վիետնամ
  • Hoya lacunosa – Հնդկաստան, Չինաստան, Մալայզիա, Սինգապուր, Թայլանդ, Ինդոնեզիա (Բորնեո, Ջայա, Սումատրա)
  • Hoya lanceolata – Հնդկաստան, Նեպալ, Բութան, Մյանմար
  • Hoya lanceolata ssp. bella – Հնդկաստան, Նեպալ, Ս. Մյանմար
  • Hoya lanceolata ssp. lanceolata – Բութան, Հնդկաստան, Մյանմար, Նեպալ
  • Hoya latifolia – Մյանմար, Մալայզիա, Ս Թայլանդ, Ինդոնեզիա (Բորնեո, Ջայա, Սումատրա)
  • Hoya limoniaca – Նոր Կալեդոնիա
  • Hoya linearis – Չինաստան, Հնդկաստան (Սիկկիմ) Նեպալ
  • Hoya longifolia – Բութան, Չինաստան, Հնդկաստան, Նեպալ, Պակիստան, Սինգապուր, Թայլանդ
  • Hoya macgillivrayi – Ավստրալիա
  • Hoya macrophylla – Ինդոնեզիա (Բորնեո, Ջայա)
  • Hoya magnifica – Պապուա Նոր Գվինեա
  • Hoya megalaster – Պապուա Նոր Գվինեա
  • Hoya meliflua – Ֆիլիպիններ
  • Hoya meredithii – Մալայզիա (Բորնեո)
  • Hoya mindorensis – Ֆիլիպիններ
  • Hoya multiflora – Չինաստանը, Ինդոնեզիան, Լաոսը, Մալայզիա, Մյանմար, Ֆիլիպիններ, Թայլանդ, Վիետնամ
  • Hoya nicholsoniae – Ավստրալիա, Պապուա Նոր Գվինեա, Սողոմոնյան կղզիներ
  • Hoya nummularioides – Կամբոջան, Լաոս, Թաիլանդ, Վիետնամ
  • Hoya obovata – Հնդկաստան, Ինդոնեզիա, Թայլանդ, Ֆիջի
  • Hoya obscura – Ֆիլիպիններ
  • Hoya pachyclada – Թայլանդ
  • Hoya parviflora – Հնդկաստանը, Մալայզիան, Մյանմար, Ինդոնեզիա, Թայլանդ
  • Hoya parvifolia – Ինդոնեզիա (Սումատրա)
  • Hoya pauciflora – Հնդկաստան (Շրի Լանկա)
  • Hoya pottsii – Չինաստան
  • Hoya pubicalyx – Ֆիլիպիններ
  • Hoya purpureo-fusca – Ինդոնեզիա (Ջայա)
  • Hoya retusa – Հնդկաստան (Ասսամ, Բոմբեյի նախագահություն), Ինդոնեզիա
  • Hoya revoluta – Կամբոջան, Ինդոնեզիան (Բորնեո, Ջայա, Սումատրա), Լաոս, Մալայզիա, Ս. Թաիլանդ, Վիետնամ
  • Hoya serpens – Ավստրալիա, Հնդկաստանը (Ե. Հիմալայա) Նեպալ
  • Hoya shepherdii – Չինաստան, Հնդկաստան
  • Hoya siamica – Կամբոջան, Հնդկաստան, Լաոս, Թաիլանդ, Վիետնամ
  • Hoya thailandica – Թաիլանդ (Չան Մայի)
  • Hoya thomsonii – Չինաստան, Հնդկաստան
  • Hoya tsangii – Չինաստան, Ֆիլիպիններ (Մինդանաո)
  • Hoya verticillata – Բրունեյ, Կամբոջա, Հնդկաստանը, Ինդոնեզիան (Բորնեո, Ջայա, Սումատրա), Լաոս, Մալայզիա, Թայլանդ, Սինգապուր
  • Hoya vitellina – Ինդոնեզիա (Ջայա)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոմաբաղեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոմաբաղեղ» հոդվածին։