Մոհիկաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը հնդկացի ցեղի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Մոհիկան (այլ կիրառումներ)։
Մոհիկանների բնակության պատմական տարածքը Հուդզոն գետի հովտում

Մոհիկաններ - հնդկացի ցեղ , ալգոլկինների ընտանիքից Հյուսիսային Ամերիկայում: Պետք է տարբերել Մոհիգան հնդկացի ցեղից, որը մոհիկանների հեռավոր ճյուղ է, որի սովորույթներն ու լեզուն էապես տարբերվում են : [1]

Բովանդակություն

Պատմությունը[խմբագրել]

Մինչև գաղութացումը մոհիկանները (մոտ 3000 մարդ) բնակվել են Հուդզոն գետի հովտում ՝ վերին և միջին հոսանքից վեր, մինչև Շամպլեյն լիճը (այժմ՝ Նյու Յորք նահանգ և Վերմոնտ): Մոհիկանները և իրոկեզները 1609 թվականին առաջիններն էին , որ դիմավորեցին եվրոպացիներին և համագործակցեցին նրանց հետ: XVII դարի սկզբից ներգրավվել են մորթու առևտրի մեջ, որը և հանգեցրել է տոհմային կարգերի քայքայման: Գաղութացման և իրոկեզների ընտանիքին պատկանող Մոհաք ցեղի հետ պատերազմելու հետևանքով մոհիկանների մեծ մասը ոչնչացվեց, մնացածը (մոտ 300 մարդ) վերաբնակեցվեցին Վիսկոնսին նահանգի Սթոքբրիջ ռեզերվացիայում:

Անվանումը[խմբագրել]

Մոհիկան, կամ Մահիկան ինքնանվանումը Մահհիկանակ (Muheconneok) [2] տեղանքի անունից է, որը առաջացել է օվկիանոսի մակընթացությունից, որը հասնում է մինչև Հուդզոն գետի միջին հոսանքը: Նրանց անվանումը ալգոլկինների լեզվով թարգմանվում է «գայլ», իսկ հոլանդացիներին և անգլիացիներին հայտնի էին որպես «գետային հնդկացիներ»:

Կենցաղն ու կրոնը[խմբագրել]

Մոհիկանի տարազով հնդկացի

Մոհիկանները զբաղվել են հողագործությամբ, որսորդությամբ և հավաքչությամբ: Նրանք ապրում էին ամրացված 20-ից 30 տուն ունեցող գյուղերում, 8-ից 12 տարին մեկ փոխում էին բնակավայրը: Մոհիկանները կազմված էին հինգ մեծ ցեղերից, որոնց առաջնորդներ կարգավիճակը ժառանգական էր, իսկ օգնականները ընտրվում էին: Մոհիկանները առանց որևէ դիմադրության ընդունեցին քրիստոնեությունը: Սեփական լեզուն անհետացել է, խոսում են անգլերեն:

Մոհիկանները գրականության մեջ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. http://www.native-languages.org/mohicans_words.htm (անգլերեն)
  2. http://www.bigorrin.org/mohican_kids.htm (անգլերեն)