Մոհաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը Սանրվածքի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Մոհաք (երկիմաստության փարատում)։
Դասական մոհաք սանրվածք

Մոհաքը (անգլերեն՝ Mohawk), կամ ինչպես Միավորված Թագավորությունում են անվանում՝ մոհիկանը (անգլերեն՝ mohican) սանրվածք է, որի դեպքում սափրվում են գլխի երկու կողմերը, թողնելով մի երկար մազի տեսանելի շերտ։ Վաղ 1980-ականներին մոհաքները տարածվեցին պանկ ենթամշակույթի և ինդուստրիալ երաժշտություն լսողների ենթամշակույթի մեջ, և դրանցից հետո այլ խմբերի մեջ, ոճում ավելի տարաձևվելով։ Ներկայում, մոհաքները դեռ պանկ ենթամշակույթի հետ են ասոցացվում, բայց նաև հիմնական հոսքի նորաձևության մաս են դարձել։

Այլ տեսակի մոհաքներ[խմբագրել]

Երկհաքի օրինակ
  • Երկհաք (անգլերեն՝ BiHawk) - երկու մոհաքներ է պարունակում
  • Չելսիհաք - (անգլերեն՝ Chelseahawk) Մոհաք և մազափունջ
  • Երկուհաք (անգլերեն՝ Duohawk) - Երբ մոհաքը երկու մասի է բաժանվում
  • Մահհաք (անգլերեն՝ Deathhawk) - Մի կատակաբանած մոհաք։ Սովորաբար տեսնվում է դեթռոք/գոթիք ենթամշակույթներում։
  • Կեղծհաք (անգլերեն՝ Fauxhawk) - Մի կեղծ մոհաք։ Սովորաբար՝ նորմալ մազը մոհաքի պես ուղղած, կամ մի մոհաք, որ 5 սմ-ից կարճ է։
  • Մոսանրվածք (անգլերեն՝ Mocombover) - Մի մոհաք, որ հարթացվել է գլխի սափրված կողմերի վրա՝ նրանց ծածկելու նպատակով։
Ազատհաքի օրինակ
  • Մալհաք (անգլերեն՝ Mullhawk) - Մի մոհաք մալետի հետ միասին, ինչպես տեսնվել է Մեյնարդ Ջեյմս Կինանի վրա 1994-ի մոտ։
  • Ազատհաք (անգլերեն՝ Libertyhawk) - Կոտոշացված մոհաք։ Ազատության կոտոշների և մոհաքի խառնուրդ։
  • Եռհաք (անգլերեն՝ Trihawk) - Երեք մոհաք ունենալ։
  • Թարսված մոհաք (անգլերեն՝ Inverted Mohawk) - Գլուխը մեջտեղում սափրել, և այլ բոլոր տեղերում մազ թողնել։
  • Հռոմեական կամ արևհաք (անգլերեն՝ Roman կամ Sunhawk) - Մի մոհաք, որ փոխարեն առաջից հետև, մազերը մեկ ականջից մյուսն են ձգվում։
Չելսիհաքի օրինակ
  • 360 Մոհաք (անգլերեն՝ 360 Mohawk) - Մի մոհաք, որ ձգվում է մազափունջի մեջ։ Մազափունջն այնքան երկար է լինում (մինչև քիթը կամ ավել), որ կոտոշացվում է մի մոհաք ստեղծում, որ գլխի հետևից մինչև դեմքի առաջն է ձգվում։
  • Գարբոհաք (անգլերեն՝ Garbohawk) - Չհովհարացված հաք, որը սովորաբար կանանց մեջ է տեսնվում։ Այստեղ կողքի մազերը կարճացվում են սափրվելու փոխարեն, և հաքը կախվում է դեմքի կողքը՝ Գրետա Գարբոյի նման։
  • Կեսհաք կամ Վերհաք (անգլերեն՝ Halfhawk կամ Tophawk) - Մի մոհաք, որ միայն կրողի գլխի վերևում է, փոխարեն ձգվի մինչևվիզը։