Մոխրագույն արտույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրագույն արտույտ
Մոխրագույն արտույտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Արտույտներ
Լատիներեն անվանում
Calandrella rufescens



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Մոխրագույն արտույտ (լատին․՝ Calandrella rufescens), արտույտների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը՝ 13-14 սմ է, թևերի բացվածքը՝ 24-32 սմ, կենդանի զանգվածը՝ 22,4-28,1 գ։ Մարմինը դեղնամոխրագույն է՝ մոխրադարչնագույն երանգով, վերին մասում՝ ավելի գորշ։ Կուրծքը և կողքերը մանր խայտերով են, թևի ծայրը՝ դուրս ցցված։ Կտուցը կարճ է ու հաստ։ Հասունի փետրածածկը խամրած է։ Երիտասարդի մարմնի վերին մասի փետուրները բաց երիզով են։ Բնակվում է կիսաանապատներում, չուի ընթացքում՝ լեռնատափաստաններում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է խոտաբույսերի սերմերով, անողնաշարավորներով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ կեսից։ Հարսանեկան խաղերն ու զույգերի թռիչքները տևում են ապրիլի վերջից հունիսի 3-րդ տասնօրյակը։ Բնադրում է ապրիլ-հունիսին՝ գետնին։ Բույնը փոքրիկ փոսիկ է՝ չոր խոտերից։ Դնում է սպիտակավուն կամ կավագույն՝ դարչնագույն պտերով 4-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 12-13 օր։ Ձագերին կերակրում են էգն ու արուն՝ 5-8 ր 1 անգամ։ 12-13 օրական ձագերը հեռանում են բնից։ Աշնանային չուն՝ օգոստոս-սեպտեմբերին (առանձին անհատներ՝ դեկտեմբերի վերջին)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։