Մոլեկուլային կշիռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոլեկուլային կշիռ, նույնացվում է մոլեկուլային զանգվածի հետ։ Մոլեկուլային կշիռ արտահայտությունը պաշտոնապես ընդունվել է (1860) որպես մոլեկուլի կշիռը բնորոշող մեծություն և չափվում էր կշռի ատոմական միավորներով։ Ավելի ուշ այն սկսեցին օգտագործել որպես մոլեկուլի զանգվածը բնորոշող մեծություն։ Որպես հարաբերական՝ չափողականություն չունեցող մեծություն, մոլեկուլային կշիռն իր արժեքով չի տարբերվում մոլեկուլային զանգվածի արժեքից։ Սակայն, լինելով զանգվածի ատոմական միավորներով որոշվող մեծություն, մոլեկուլային կշիռը․ փոխարինվեց (1961, Մոնրեալ) մոլեկուլային զանգված տերմինով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 687