Մոլասորգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլասորգո
Մոլասորգո
Մոլասորգո
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Կորեկայիններ (Panicoideae)
Տրիբա Andropogoneae
Ենթատրիբա Andropogoninae
Ցեղ Սորգո (Sorghum)
Տեսակ Մոլասորգո (S. halepense)
Միջազգային անվանում
Sorghum halepense

Մոլոսորգո, ղանղուրդան, Ջոնսոնի խոտ, բարի լույս (անգլ.՝ Sorghum halepense), դաշտավլուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա կոճղարմատավոր բույս, մոլախոտ։

1-2 մ ցողունի բարձրությամբ բույս է, որի ծաղկաբույլը հուրան է։ Կոճղարմատները հատվածավոր են, հաստ միջհանգույցներով և հանգույցներով։ Դրանց հիմնական զանգվածը տարածվում է մինչև 20 սմ, առանձին արմատները թափանցում են մինչև 60-80 սմ։ Բազմանում են հիմնականում վեգետատիվ ճանապարհով, մասամբ՝ սերմերով։ Տարածված է միջերկրածովյան երկրներից մինչև Հնդկաստան և Չինաստան։ Հանդիպում է նաև Ղրիմում, Կովկասում և Միջին Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, ինչպես նաև Զանգեզուրի և Վայքի ցածրադիր գոտիների ջրովի հողերում։ Աղբոտում է առավելապես շարահերկ (խորդենի, բամբակ, կենաֆ), բոստանաբանջարանոցային կուլտուրաների ցանքերը, խաղողի այգիները։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

150 սմ բարձրությամբ, մերկ, ուղղաձիգ և հարթ ցողունով, գծային-նշտարաձև տերևներով, թունավոր, բազմամյա խոտաբույս է։ Ծաղիկները հավաքված են երկար հուրաններում[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մոլախոտ աճում է ցանքսերում։ Հանդիպում է Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի մարզերում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են սերմերի և արմատների թուրմը։ Կոճղարմատները պարունակում են շաքարներ, օսլա, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ և այլն։ Սորգոն հայտնի տեխնիկական, պարենային կերաբույս է և անասնակեր։ Բույսի արմատների և կոճղարմատների ջրային թուրմն օգտագործում են նևրալգիայի և ռևմատիզմի բուժման համար։ Բուժական նպատակով այժմ գրեթե չի գործածվում[1]։

Պայքարի ագրոտեխնիկական միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ամառային խորը վար
  • շարահերկ կուլտուրաների խորը և հաճախակի կուլտիվացում
  • քաղհան-կուլտիվացման ժամկետների ճիշտ ընտրություն
  • առվույտի վաղ հունձ (ընկճում և ոչնչացնում է Մոլոսարգոն)
  • ցրտավար (27—30 սմ)
  • առուների եզրերի բույսերի մշտական հունձ

Պայքարի քիմիական միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 674

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլասորգո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլասորգո» հոդվածին։