Մոզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tabanus ցեղի մոզ

Մոզեր (կամ` ձիաճանճեր), կարճաբեղիկ երկթևանիների ենթակարգի արյունածուծ միջատների ընտանիք, խոշոր ճանճեր, որոնց էգերը կենդանիների և մարդու արյունածուծ են։

Բնութագիր և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրթուրները զարգանում են խոնավ հողում, ճահիճներում, ջրում։ Մարմինը կարճ է(երկար.`7-30մմ),թևերը`լայն,ամուր։ Ունեն մեծ գլուխ, ֆասետային աչքեր։ Հասուն միջատների բեղիկները 3-հատվածանի են։ Թրթուրներն իլիկանման են, հիմնականում`գիշատիչ։ Հարսնյակավորվում են խոնավ հողում։ Կան ջրային,կիսաջրային, հողում ապրող տեսակներ։ Մոզերի խայթոցը շատ ցավոտ է։ Խայթոցները հյուծում են կենդանիներին և իջեցնում մթերատվությունը։ Տարածում են նաև վարակիչ հիվանդություններ (տուլարեմիա, սիբիրյան խոց ևն)։

Իսկական մոզերը կամ իշամեղուները (օրինակ՝ եզան մոզը) ունեն թափանցիկ թևեր, մոխրագույն են կամ գորշավուն։ Դրանց հաճախ սխալմամբ բոռ են անվանում։

Անձրևամոզերի (ոչ մեծ մոխրագույն ճանճեր) թևերը մոխրագույն են, մարմարանախշ, իսկ կանաչաչք՝ ոսկեաչիկ մոզերի թևերի վրա կան խոշոր սև բծեր։ Իսկական մոզերը և ոսկեաչիկները առավել աշխույժ են հատկապես շոգ ժամանակ, իսկ անձրևամոզերը՝ անձրևից առաջ։ Մոզերի խայթելուց պաշտպանվելու համար օգտագործում են վանող ցանցեր և քսուքներ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում՝ հյուսիսային անտառային շրջաններում, տարածված են մոխրագույն, լայնաճակատ և ուշ ամառային մոզերը։ Զանգվածային թռիչքի օջախները ՀՀ անտառային շրջաններն են և Սևանի ավազանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։