Մոզել (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոզել (գետ)
գերմ.՝ Mosel, ֆր.՝ Moselle
080110 wolf mosel.JPG
Բնութագիր
Երկարություն 544 կմ
Ավազանի մակերես 28 286 կմ2
Ջրի ծախս 315 մ3
Ջրահոսք
Ակունք Վոգեզի
 · Բարձրություն 715 մ
 · Կոորդինատներ 47°53′22″ հս. լ. 6°53′34″ ավ. ե. / 47.889444° հս. լ. 6.892778° աե. ե.
Գետաբերան Հռենոս
 · Բարձրություն 60 մ
 · Կոորդինատներ 50°21′57.88″ հս. լ. 7°36′27.53″ ավ. ե. / 50.36608° հս. լ. 7.607648° աե. ե.
Գետի թեքություն 1195 մ/կմ
Տեղակայում
Երկիր Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա
Գետը Վիքիպահեստում

Մոզել (գերմ.՝ Mosel, ֆր.՝ Moselle), գետ Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում, Հռենոսի ձախ վտակը։

Աշխարհագրություն[խմբագրել]

Մոզել գետն սկիզբ է առնում Վոգեզիից և թափվում է Հռենոս։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 715 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Նանսի, Մեց (Ֆրանսիա), Տրիր, Կոբլենց (Գերմանիա) քաղաքները։

Հիդրոգրաֆիա[խմբագրել]

Մոզել գետի երկարությունը կազմում է 544 կմ, ավազանի մակերեսը՝ 28 286 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 315 մ3։ Նավարկելի է գետաբերանից 242 կմ։ Հատվում է Մառն-Հռենոս ջրանցքով։ Արևելյան ջրանցքով միացած է Աոն գետին։ Կան ՀԷԿ-եր։

Մոզելի ափերին են Նանսի, Մեց, Տրիր, Կոբլենց քաղաքները։ Մոզելի հովիտը խաղողագործության և գինեգործության շրջան է։

Վտակներ[խմբագրել]

Մոզել գետի վտակներն են Սաար, Ռուվեր, Ավիերա գետերը։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]