Մոգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Japanese Foxtail millet 02.jpg

Մոգար (Setaria italica subssp․ mocharicum Al), իտալական կորեկախոտ, չումիզա, դաշտավլուկազգիների ընտանիքի միամյա բույս։ Արմատային համակարգը փնջաձև է, թափանցում է մինչև 1,0 մ․ Ցողունի բարձրությունը 50-150 սմ է, ծաղկաբույլը՝ հասկանման հուրան, սև, դեղին, սպիտակ։ 1000 հատիկի կշիռը՝ 1,5-3,0գ։ Մոգարն օգտագործվում է կերի և պարենի համար։ Մշակվում է մերձարևադարձային և բարեխառն գոտու երկրներում։ Վայրի վիճակում աճում է Ասիայում։ ԽՍՀՄ-ում՝ Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում, Մոլդավիայում, Ղազախստանում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում մշակվում է խոտի, կանաչ կերի և որպես արոտավայրային բույս։ Մոգարի հատիկները ծլում են 8—10°C-ում, ծիլերը տուժում են -2°-3°C սառնամանիքներից։ Չորադիմացկուն է։ Նպաստավոր պայմաններում հնձվում է երկու անգամ։ 100 կգ կանաչ զանգվածը համապատասխանում է 17, խոտը՝ 55 կերային միավորի։ Բերքատվությունը՝ 200—250 ց/հա։ Տարածված սորտերն են՝ Դնեպրոպետրովսկի 11, Օմսկի 10 և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png