Մյուզիք-հոլ (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանկտ Պետերբուրգի մյուզիք-հոլ
Санкт-Петербургский Мюзик-холл
Տեսակթատերական կազմակերպություն
ՏնօրենՖաբիո Մաստրանջելո
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՍանկտ Պետերբուրգ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1926 год
Անվանված էՖեոդոր Շալյապին
Նախկին անվանումներԺողովրդական տուն,
Լենինգրադի մյուզիք-հոլ
Գեղարվեստական ղեկավարՖաբիո Մաստրանջելո
Կայքmusichallspb.ru/index.php
 Music hall (Saint Petersburg) Վիքիպահեստում

Մյուզիք-հոլ (ռուս.՝ Санкт-Петербургский Мюзик-холл), ռուսական պետական թատրոն Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ՌԴ։ Հիմնադրվել է 1928 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականի դեկտեմբերի 5-ին Ժողովրդական տան շենքի օպերային դահլիճում բացվեց Լենինգրադի մյուզիք-հոլը՝ «20-րդ դարի հրաշքները կամ վերջին սուրհանդակը» ներկայացմամբ (ռեժիսոր՝ Դավիդ Գուտման)։ Թատրոնը լայն ճանաչում ստացավ Իսահակ Դունաևսկու և Լեոնիդ Ուտյոսովի «Թեա-ջազի» հետ համագործակցության շնորհիվ։

1929 թվականից Մյուզիք-հոլի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը դարձավ Ի․ Դունաևսկին։ Թատերախումբը պատրաստեց մի քանի էստրադային ծրագրեր, որտեղ ելույթ էին ունենում մենակատարներ Լեոնիդ Ուտյոսովը և Կլավդիա Շուլժենկոն։

Ներկայացումներում մասնակցում էին ռեժիսորներ Նիկոլայ Պետրովը, բեմանկարիչ Նիկոլայ Ակիմովը, կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը («Պայմանականորեն սպանվածը», պրեմիերա՝ հոկտեմբերի 2, 1931)[1]:

1937 թվականին Լենինգրադի մյուզիք-հոլը փակվեց որպես բուրժուական արվեստի կրող։

1966 թվականին Լենինգրադում բացվեց թվով երկրորդ «Լենինգրադի մյուզիք-հոլը»։ Այն ստեղծվեց և սկսեց գործել գեղարվեստական ղեկավար Իլյա Ռախլինի ղեկավարությամբ։

1966-1988 թվականներին «Մյուզիք-հոլը» գործում էր Լենխորի անվան Մշակույթի պալատում, որտեղ թատրոնը բեմադրում էր իր բոլոր ներկայացումները։ 1970-ական թվականների վերջին Ժողովրդական տան նախկին Օպերային սրահը (որը տարբեր ժամանակներում զբաղեցրել են Կիրովի անվան թատրոնի, Երաժշտական կոմեդիայի թատրոնի մասնաճյուղերը, իսկ մինչև Մյուզիք-հոլին հանձնվելը՝ զբաղեցնում էին «Վելիկան» և Պլանետարի կինոթատրոնները) հանձնվեց վերածնված Մյուզիք-հոլին, սակայն միայն 1988 թվականին ընդունեց իր առաջին հանդիսատեսին։

1987 թվականի ապրիլին Ի․ Ռախլինը հիմնեց մանկական ստուդիա, որը մինչ այժմ գործում է թատրոնին կից[2]։

2002-2004 թվականներին թատրոնը գլխավորում էր Ի․ Ռախլինի որդին՝ Լև Ռախլինը (թատրոնի բեմադրող ռեժիսորը 1996 թվականից)

Մյուզիք-հոլն այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից թատրոնը ղեկավարում է Եվգենի Կուլիկովը։ 2011 թվականի ապրիլին «Մյուզիք-հոլի» բեմին կայացավ «Գագարին» ներկայացման պրեմիերան։

Թատրոնում ադապտացվում են ինչպես ավանդական հեքիաթները (Մոխրոտիկ, Մաուգլի, Բրեմենյան երաժիշտներ), այնպես էլ ժամանակակից հեքիաթները․ 2007 թվականին Մյուզիք-հոլը հանդիսատեսին ներկայացրեց «Ջեկ-ճնճղուկը Հյուսիսային բևեռում» հեքիաթը՝ ըստ հանրահայտ «Կարիբյան ծովի ծովահենները»։ 2011 թվականի սկզբին թատրոնի փոքր բեմին սկսվեց «Կաբարե-վոյաժ» շոուի ցուցադրությունները, իսկ 2011 թվականի հոկտեմբերին կայացավ «Սպիտակ գիշերվա գունավոր երազները» շոու-ներկայացման պրեմիերան։

Մյուզիք-հոլի թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվան Օժոգին («Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր)
  • Անտոն Ավդեև
  • Իրինա Սատյուկովա
  • Միխայիլ Եվգրաֆով
  • Եվգենի Իգնատիև
  • Իլյա Բարինով
  • Լի Ժույ
  • Քսենիա Դզյուբա
  • Վալերի Տերնովոյ
  • Դարյա Կոտելնիկա
  • Նատալյա Բուրտասովա
  • Աննա Տոզիկ

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ բեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպիտակ գիշերվա գունավոր երազները

Փոքր բեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կաբարե-վոյաժ»
  • «Այրող ցանկություն»
  • «Մի անգամ Իտալիայում»

Մանկական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գագարին»
  • «Ալադդին»
  • «Բրեմենյան երաժիշտները»
  • «Մոխրոտի ճշմարիտ պատմությունը»
  • «Ջեկ-ճնճղուկը Հյուսիսային բևեռում»
  • «Կարմրամորթների առաջնորդը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С этим спектаклем, написанием музыки к нему, связана забавная история, о которой рассказывает Леонид Утёсов в книге Глеба Скороходова. «Леонид Утесов. Друзья и враги». — АСТ, 2007. ISBN 978-5-17-043064-2
  2. «Детская студия на официальном сайте Театра». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]