Մյաոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մյաոներ ժողովուրդ։ Ապրում են հիմնականում Հարավային Չինաստանում, մասամբ՝ Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում (ՎՍՀ, Լառս, Թաիլանդ, Բիրմա)։ Ընդհանուր թիվը՝ մոտ 4 մլն (1981): Խոսում են մյաո-յաո խմբի լեզվով։ Կրոնը շամանականությունն է։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ, բուծում լծկան անասուններ (գոմեշներ)։ Հայտնի են իրենց երգերով ու պարերով, ոսկերչական արվեստով և ասեղնագործությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png