Մկրտիչ Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Սարգսի Թորոսյան
Դիմանկար
Ղարաբաղյան պատերազմի օդաչու
Ծնվել էհունվարի 1, 1952
ԾննդավայրՆերքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ
Մահացել էմարտի 25, 1997
Մահվան վայրՍյունիքի մարզ
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար

Մկրտիչ Սարգսի Թորոսյան (հունիսի 14, 1952(1952-06-14), Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ - մարտի 25, 1997(1997-03-25), Սյունիքի մարզ, Հայաստան), հայ ազատամարտիկ, բորտմեխանիկ, ՀՀ բանակի լեյտենանտ, Արցախյան ազատամարտի մասնակից։

1975–1985 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ավիացիայի զորախմբում։ 1988–1992 թվականներին Թալինի երկրապահ կամավորական ջոկատի (հրամանատարի տեղակալ) կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի, Գորիսի, Մեղրիի, ապա՝ Լաչինի («Մարդասիրական միջանցք») և Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թվականից ծառայել է ՀՀ ՊՆ ավիացիայում, մասնակցել ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը։

Զոհվել է ուղղաթիռի վթարից։ Թաղված է ծննդավայրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 679։