Մկրտիչ Աշճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Աշճյան
Ծնվել է19-րդ դար
ԾննդավայրՏրապիզոն
Մահացել էանհայտ
Մասնագիտությունվիրաբույժ

Մկրտիչ Աշճյան (Կոսկոս) (Տրապիզոնի նահանգի կենտրոն Տրա­պի­զոն քաղաք - ?), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տրապիզոնի նահանգի կենտրոն Տրա­պի­զոն քաղաքում։ Բժշկական կրթություն է ունեցել և Տրապիզոնում վիրաբույժ աշխատել։ 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զինվորական վիրաբույժ է ծառայել օսմանյան բանակում։ Ղայըխճի (նավավար) Մեհմեդի նավակով փախչելով հասել է Սուխում և տեղի ՀՅԴ կոմիտեին զեկուցել երկրում տիրող կացության մասին։ Կոմիտեն Տրապիզոնի շրջանի հայությանը նավերով Կովկաս տեղափոխելու որոշում է կայացրել։ Սակայն գերմանական նավատորմն սկսել է ռմբակոծել ռուսական ծովեզրը և ծրագիրը հնարավոր չի եղել իրագործել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորլաքեան Միսաք, Օրերուս հետ, Պէյրութ, 2001։