Մկրտիչ Աճեմյան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մկրտիչ Աճեմյան (1838-1917) – հայ բանաստեղծ։

[խմբագրել] Կենսագրություն

Ծնվել է Կ.Պոլսում։ Սովորել է Մուրատ–Ռափայելյան վարժարանում։ 1858–ից մինչև կյանքի վերջը պաշտոնավարել է Կ.Պոլսի հեռագրատանը։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Ժպիտք և արտասունք») լույս է տեսել 1871–ին։ Մ.Աճեմյանի ստեղծագործությունների հիմնական էությունը բողոքն է սոցիալական անարդարությունների դեմ։ Սիրո և բնության երգերում բնության գեղեցկությունները հակադրել է մարդկանց ահավոր թշվառություններին («Ասուպներ», 1892)։ Աճեմյանի 1870-80–ական թթ. ռեալիզմի համար ծավալված պայքարի առաջամարտիկներից էր արևմտահայ իրականության մեջ։


[խմբագրել] Աղբյուր

Հայկական Սովետական Հանրագիտարան Երևան 1974


Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ
Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով