Մկանային կծկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մկանային կծկում, մկանի կարճացում, որի հետևանքով այն մեխանիկական աշխատանք է կատարում, ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և կենսաֆիզիկական բարդ պրոցես։

Ժամանակակից տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից տեսության համաձայն (Զ․ Հանսոն և Հ․ Հաքսլի, 1955, 1960)։ Դրա ժամանակ մկանաթելերում պարունակվող ակտին և միոզին սպիտակուցների թելիկները չեն կարճանում, այլ սահում են միմյանց վրայով, ակտինի թելիկները ներխրվում են միոզինի թելիկների մեջ, առաջանում է ակտոմիոզին, որի հետևանքով մկանաթելերի երկարությունը կրճատվում է։

Պրոցեսը կատարվում է ադենոզինեռֆոսֆորական թթվի (ԱԵՖ) ճեղքման էներգիայի հաշվին, կալցիումի իոնների ներկայությամբ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են.

  • իզոմետրիկ,
  • իգոտոնիկ
  • աուքսոտոնիկ մկանային կծկումներ։

Իզոմետրիկ մկանային կծկման դեպքում աճում է մկանի լարվածությունը, բայց երկարությունը չի փոխվում, իգոտոնիկ կծկման ժամանակ մկանը կարճանում է, լարվածությունը մնում է անփոփոխ։

Օրգանիզմում կմախքային մկանները կատարում են միայն աուքսոտոնիկ կծկումներ, որի դեպքում փոխվում է մկանի և՛ լարվածությունը, և՛ երկարությունը։ Կմախքային մկանի մեկ կծկումը տևում է վայրկյանի տասնորդական մասեր, սակայն սովորաբար մկանները ստանում են նյարդային ազդակների համազարկեր և կատարում պրկանքային (տետանիկ) կծկումներ, որոնք բազմաթիվ միայնակ կծկումների միաձուլման արդյունք են։

Օրգանիզմում տեղի ունեցող բոլոր շարժումները (բացառությամբ էպիթելի թարթիչների շարժումներից) պայմանավորված են մկանային կծկումներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 639
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկանային կծկում» հոդվածին։