Մխո Շահեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխո Շահեն
Դիմանկար
Ծնվել է1866
ԾննդավայրԴերքեվանք, Մուշի գավառ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1903
Մահվան վայրՓոթի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունֆիդայի

Մխո Շահեն (իսկական անուն ազգանունը՝ Մխիթար Սեֆերյան, 1866, Դերքեվանք, Մուշի գավառ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1903, Փոթի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հնչակյան կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1884 թվականից Թիֆլիսում հաճախել է Քրիստափոր Միքայելյանի հեղափոխական խմբակի պարապմունքներին։ 1887 թ. հայդուկային խումբ է կազմակերպել Տերգեվանքում։ Գործել է Մարգար վարժապետի, Արաբոյի հետ։ Քանիցս ձերբակալվել է, արգելափակվել Աքիայի, Հալեպի բանտերում։ Փախչելով՝ անցել է Կիպրոս, ապա՝ Կիլիկիա, որտեղ ղեկավարել է Չոք Մարզվանի 1896-ի ինքնապաշտպանությունը։ Նորից բանտարկվել է և տեղափոխվել Հալեպ։ Ազատվելուց հետո անցել է Կովկաս։ Սպանել են Վերակազմյալ հնչակյանները։

Անվան հիշատակումը գեղարվեստական գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխո Շահենի անունը հիշատակվում է Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» ստեղծագործությունում. «Արաբոն կարմիր իրիցու տներից էր, Բռնաշեն գավառակի Կուռթեր գյուղից։ Մկրտության անունը Առաքել էր։ Ասում էին, որ նա ապրում է Առաքելոց վանքի մոտերքը՝ դարավոր ծառերով ծածկված մի քարայրի մեջ։ Ձմեռը մշակություն է անում Հալեպում, իսկ ամառները զենքը ձեռքին կռվում է քրդական աշիրեթների և տաճիկ հարստահարիչների դեմ՝ իրեն զինակից ունենալով Մխո Շահեն անունով տերգեվանքցի մի երիտասարդ։ Որ ինքը և Մխո Շահենը ահաբեկում են իշխանավորներին, կողոպտում նրանց քարավանները և ավարը բաժանում չքավոր գյուղացիներին»:[1]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։