Մի կյանքի պատմություն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի կյանքի պատմություն
ՀեղինակՍտեփան Զորյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր432
ՀրատարակիչԵրևան, Արևիկ հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ1939

Մի կյանքի պատմություն, հայ գրող Ստեփան Զորյանի վեպը։ Գրվել է 1939 թվականին՝ նախքան պատերազմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատմությունը մի երեխայի՝ Սուրենի և նրա աղքատ ընտանիքի մասին է։ Նրա ծնողները ցանկանում էին, որ իրենց երեխան դառնա խելացի և մարդկությանը պիտանի լավ մարդ։ Նրանք ցանկանում էին, որ իրենց երեխան ուսումը շարունակի Թիֆլիսում։ Գիրքը պատմում էր կյանքի, փորձությունների, դժվարությունների և սիրո մասին։ Գնալով Թիֆլիս՝ նա ճանապարհին ընկերանում է մի տղայի՝ Տիգրանի հետ։ Ուսանելու ողջ ընթացքում այդ տղան ուղեկից է դառնում նրան։ Սկզբում նա Թիֆլիսում մնում է իր բարեկամ քեռի Շամիրի տանը, իսկ հետո իր ընկերոջ հետ վարձակալում բնակարան։ Նրանք պարապում են տանտիրոջ երեխաների հետ, որպեսզի վճարեն տան և ուսման վարձերը։ Տիգրանը ընդունվում է Ներսիսյան դպրոց, իսկ Սուրենը փնտրում է այլ աշխատանքներ, և որոշ ժամանակ անց բացահայտում իր համար նոր զբաղմունք՝ գրելը։ Նա գրում է մի պատմություն թութակի մասին, որն իրականում տեղի է ունեցել։ Երկու ընկերները մասնակցում են նաև սոցիալիստսկան գաղտնի ժողովների և դառնում այդ ժողովների մշտական և միշտ սպասված անդամները։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասում են՝ սերը նման է կայծակի. բավական է մի անգամ խփի մարդու սրտին՝ կավերի, կայրի ամեն ինչ և էլ թույլ չի տա՝ որևէ նոր զգացմունք ծնվի այնտեղ։
  • Մեծերի տխրությունը վարակում է մեզ՝ երեխաներիս։
  • Սիրո մասին այնքան են գրել, որքան և ոչ մի բանի մասին աշխարհում։ Ասում են՝ ի սկզբանե էր սերը։ Ասում են, որ սերն է կազմում առանցքը տիեզերքի և միակ աղբյուրը կյանքի։ Թերևս այդպես է. չգիտեմ։ Ասում են՝ սերը կրքի առաջին հայտնությունն է, և թե սերն ինքը կիրք է։ Այդպես ասողները չեն հասկանում երևի՝ ինչ է սերը։ Ասում են՝ սերը նման է գինու, ով մի անգամ խմի՝ կհարբի ու կկորցնի գիտակցությունը….Այդ, թերևս, այդպես է…[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփան Զորյան - «Մի կյանքի պատմություն», Արևիկ հրատարակչություն, 1988 թ., 432 էջ
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են