Միքսոբակտերիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միքսոբակտերիաներ (Myxobacteria), (հունարեն μύξα-լորձ և բակտերիա), ցուպիկաձև, 0,5×3-15 մկմ չափերով, գրամ-բացասական, գլխավորապես աերոբ, հետերոտրոֆ միաբջիջ օրգանիզմներ։ Տեսակների մեծ մասն ունի կորիզ։ Ընդունակ են պտղամարմին առաջացնելու։ Շարժվում են «ռեակտիվ» սկզբունքով՝ լորձ արտադրելով։ Բազմանում են ձգմամբ կամ երկայնակի կիսվելով։ Որոշ գիտնականներին միքսոբակտերիաներին դասում են կապտականաչ ջրիմուռների, մյուսները՝ նախակենդանիների շարքը։ Լայնորեն տարածված են բնության մեջ՝ հողում, գոմաղբում, օրգանական մնացորդներում և մասնակցում են դրանց աերոբ քայքայմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png