Միքայել Ստամբոլցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Գուրգենի Ստամբոլցյան
Ծնվել է1938 փետրվարի 18
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունկինոգետ, սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ

Միքայել Գուրգենի Ստամբոլցյան (1938, փետրվարի 18, Երևան), հայ կինոգետ, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1968 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը՝ որպես կինոգետ։ 1968 թվականից աշխատել է ԽՍՀՄ Պետֆիլմաֆոնդում, 1972 թվականից՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիր, 1979 թվականից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական աշխատող։ 1991-1997 թվականներին եղել է ՀՀ մշակույթի փոխնախարար։ 1964 թվականից հեղինակել է շուրջ 200 հոդված և աշխատություն հայկական կինոյի մասին։ Տպագրվել է «Էկրան», «Արվեստ», «Ֆիլմ», «Կինո», «Առավոտ» և այլ պարբերականներում։ 1974-1985 թթ դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական և Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում։ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է։ 1996 թվականից Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի փոխնախագահ, 2004 թվականից՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և ծրագրերի տնօրենը[1][2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Միքայել Ստամբոլցյան». boghossianprize.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Միքայել Ստամբոլցյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  3. Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհելու մասին
  4. Մ. Գ. Ստամբոլցյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին