Միքայել Պողոսյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Պողոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Պողոսյան
Ծնվել էօգոստոսի 2, 1956(1956-08-02)
ԾննդավայրՀադրութ
Մահացել էապրիլի 21, 1992(1992-04-21) (35 տարեկան)

Միքայել Գրիգորիի Պողոսյան (օգոստոսի 2, 1956(1956-08-02), Հադրութ - ապրիլի 21, 1992(1992-04-21), Սեյիդահմեդլու), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի օգոստոսի 2-ին, Հադրութ ավանում, ծառայողի ընտանիքում։ Ավարտել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Երևանի ժողտնտեսական ինստիտուտի ֆինանսական բաժինը[1]։

1974-76 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը և ստացել ֆինանսական կրթություն։ Ավարտելուց հետո աշխատել է Հադրութի կենտրոնական շրջանային խնայդրամարկղում։ 1980 թվականից Հադրութի խնայդրամարկղի վարիչն էր։ 1983-85 թվականներին աշխատել է Շրջգյուղքիմիայում՝ որպես տնտեսագետ։ Ապա աշխատել է Ժողովրդական վերահսկողության կոմիտեում՝ որպես հրահանգիչ[1]։

1992 թվականի հունվարին կամավորագրվել է Արցախի Հանրապետության Ինքնապաշտպանական ուժերում, եղել է թիվ 38401 զորամասի հակատանկային դասակի հրամանատարը[1]։

Զոհվել է 1994 թվականի ապրիլի 21-ին, Սեյիդահմեդլուի մարտում[1]։

Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Հադրութի գերեզմանատանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.