Միքայել Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Հակոբյան
Ծնվել էմարտի 10, 1925(1925-03-10)
ԾննդավայրԱրծվանիկ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 25, 1983(1983-12-25) (58 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան, թարգմանիչ, լրագրող և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան
Միքայել Հակոբյան Վիքիդարանում

Միքայել Նավասարդի Հակոբյան (մարտի 10, 1925(1925-03-10), Արծվանիկ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 1983(1983-12-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող, պատմական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ՀԽՍՀ Ղափանի շրջանի Արծվանիկ գյուղում։ 1943-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելուց հետո եղել է «Ավանգարդ» թերթի սեփական թղթակիցը Զանգեզուրում։ 1947-1949 թվականներին գրական աշխատող, ապա պատասխանատու քարուղար էր Ղափանի «Պղնձի համար» թերթում։ 1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1952-1954 թվականներին ուսանելու տարիներին, եղել է «Սովետական ուսանողություն» թերթի խմբագիրը։ 1955-1957 թվականներին աշխատել է «Ավանգարդի» խմբագրությունում որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ։ 1957-1959 թվականներին «Առողջապահություն» ամսագրի պատասխանատու քարտուղարն էր։ 1959-1961 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրայում։ 1962-1965 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների» ամսագրի պատասխանատու քարտուղարը, 1965-1966 թվականներին՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի պատասխանատու քարտուղարը, 1966-1969 թվականներին՝ Հայկական սովետական հանրագիտարանի պատասխանատու քարտուղարը, ապա ավագ գիտխմբագիր, 1969-1973 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի պատասխանատու քարտուղարը։ 1973-1983 թվականներին ավագ գիտաշխատող է եղել ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ 1974 թվականին «Գրիգոր Մսերյանը և նրա Մետերոա հանդեսը հայ լուսավորական-դեմոկրատական շարժման մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան[1]։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Օր առանց մայրամուտի» գիրքը (Երևան, 1974

Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով (1945)։ Մահացել է Երևանում[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անհետ կորած մարդիկ, վավերագրական երկ, 1964։
  • Որդու վերադարձը, վավերագրական երկ, 1968։
  • Օր առանց մայրամուտի, Երևան, 1974։
  • Բաբախող սրտեր, վավերագրական երկ, 1981։
  • Կոմիսարը, վավերագրական երկ, 1982։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱԿՈԲՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ (ՄԻՇԱ) ՆԱՎԱՍԱՐԴԻ». -= ԶԱՆԳԵԶՈՒՐ=-. 2010 թ․ մայիսի 3. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 272-273.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Հակոբյան» հոդվածին։