Միքայել Կյուրճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կյուրճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Կյուրճյան
արմտ. հայ.՝ Միքայէլ Կիւրճեան
Ծնվել է1879[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1][2]
Մահացել էհուլիսի 3, 1965(1965-07-03)[1]
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս[1][2]
Ազգությունհայ
ԿրթությունՍկյուտարի ճեմարան և Պերպերյան վարժարան (1895)[1]
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, հրապարակախոս, քննադատ և դրամատուրգ
ԱշխատավայրԲանկ Օտոման[1] և Շիրակ[1]

Միքայել Մահակի Կյուրճյան (1879[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - հուլիսի 3, 1965(1965-07-03)[1], Կահիրե, Եգիպտոս[1][2]), հայ արձակագիր, դրամատուրգ, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պոլսում։ Կրթությունն ստացել է Սկյուտարի ճեմարանում։ 1895 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Եգիպտոս, բնակություն հաստատել Կահիրեում։ Այստեղ էլ սկսել է գրական գործունեությունը։ 1898 թվականին Լոնդոնում լույս տեսնող «Նոր կյանք» պարբերականում մաս-մաս տպագրել է «Մարտիկ աղա» վեպը։ Այդ տարիներին աշխատակցել է «Անահիտ» (Փարիզ), Պետերբուրգի «Բանբեր գրականության և արվեստի», Ալեքսանդրիայի «Շիրակ» և այլ պարբերականների, գրելով հիմնականում արձակ երկեր։

1906 թվականին Երվանդ Օտյանի հետ գրել են «Չարշըլը Արթին աղա կամ Ֆրանքո-թուրքական պատերազմը» կատակերգությունը, որը նույն տարում բեմադրվել է Եգիպտոսում, հետագայում բազմաթիվ քաղաքներում, նաև Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։

Օսմանյան սահմանադրությունից հետո, ի թիվս բազմաթիվ այլ հայ գրողների, նա էլ վերադարձել է Կ. Պոլիս, դարձել Վահան Թեքեյանի խմբագրությամբ լույս տեսնող «Շիրակ» հանդեսի հիմնական աշխատակիցներից մեկը։ Գրել է նաև այլ պարբերականներում։ Այդ տարիներին են լույս տեսել նրա լավագույն պատմվածքներից մի քանիսը՝ «Փախած ձիեր», «Սրճարանը», «Իմաստուն վճիռ» և այլն։ Մեծ եղեռնից հետո հազվադեպ է երևացել մամուլում։ Այդ տարիների ննրա միակ ծավալուն գործը՝ «Քսան տարի ետք» կատակերգությունն է «Չարշըլը Արթին աղայի»։ Մամուլում տպագրել է նաև ուշագրավ հոդվածներ արևմտաեվրոպական դասական գրողների մասին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան (հայ.) — 1973. — հատոր 2. — էջ 116. — ISBN 978-5-550-00265-0
  3. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 116.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Կյուրճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 494