Միրելլա Ֆրենի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրելլա Ֆրենի (անգլ.՝ Mirella Freni, անգլ.՝ Mirella Fregni; ծնվ. 1935թ. փետրվարի 27, Մոդենա, Իտալիա), իտալացի օպերային երգչուհի (սոպրանո): Առաջին անգամ բեմ է բարձրացել 1955 թ. փետրվարի 3-ին Մոդենայում կատարելով Միկաելայի դերերգը Բիզեյի «Կարմեն» օպերայում: Հետագայում հանդես է եկել «Լա Սկալա», «Մետրոպոլիտեն օպերա» և այլ առաջատար օպերային թատրոնների բեմերի վրա: Ֆրենիի հետ աշխատել են հայտնի դիրիժորներ, այդ թվում՝ Հերբերտ ֆոն Կարայանը, Ջեյմս Լիվայնը, Ալեն Լոմբարը, Օլիվիերո դը Ֆաբրիտիսը և այլն: 1981 թ. ամուսնացած է բուլղարացի երգիչ Նիկոլայ Գյաուրովի հետ (1925—2004):