Միտչ Լաքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միտչ Լաքեր՝ամերիկյան դեթքոր երգիչ, ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 20-ին Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսայդ քաղաքում։ Փոքրուց հետաքրքրվում էր երաժշտությամբ։ Նախքան երգով զբաղվելը նվագում էր բաս-կիթառի վրա իր եղբոր երաժշտական խմբում։ Այնուհետև 2002 թվականին Քրիս Գարզայի հետ հիմնում են Suicide Silence Դեթքոր խումբը։ Դեբյուտային ալբոմը մեծ ճանաչում բերեց խմբին

  • Անձնական կյանքը

Ամուսնացած էր Ջոլի Լաքերի հետ զույգը ուներ աղջիկ Քենեդի Լաքերը

  • Մահը

Հոկտեմբերի 31-ին ժամը 20։55-ին Միտչը գնում էր Հաննինգթոն-Բիչ փողոցով իր սև մոտոցիկլով։ Նա հարվածում է սյանը այնուհետև Նիսան Տիտան մակնիշի ավտոմեքենային։ Նա մահանում է վնասվածքներից 28 տարեկան հասակում։

  • Հետաքրքիր փաստեր

Միտչը մահվանից օրեր առաջ իր ինսթագրամում տեղադրում է մի լուսանկար, որտեղ նա կանգնած է կմախքի կերպարանքով այդ նկարի տակ նա գրել էր The dead are living որը նշանակում է Մեռածները ապրում են․․․ 2013 թվականին նկարահանվում է ֆիլմ,որը պատմում է Միտչ Լաքերի կյանքի մասին։

  • Ալբոմներ
  1. 2007 — The Cleansing
  2. 2009 — No Time to Bleed
  3. 2011 — The Black Crown