Միսաք Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսաք Բաղդասարյան
Ծնվել է1870
ԾննդավայրԵրզնկա (Բաղդադ)
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԿարինի հոսպիտալ

Միսաք Բաղդասարյան (1870, Երզնկա (Բաղդադ) - 1915), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1870 թվականին Էրզրումի նահանգի Երզնկայի գավառի կենտրոն Երզնկա քաղաքում (կամ Բաղդադում)։ Ավարտել է Երզնկայի ազգային վարժարանը և Կարինի Սանասարյան վարժարանը։ 1910 թվականի դեկտեմբերի 23-ին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1910 թվականին վերադարձել է Երզնկա և աշխատել որպես բժիշկ։

1914 թվականին՝ Առա­ջին աշխարհամարտի սկզբին, զորակոչվել է օսմանյան բանակ և Կարինի հոսպիտալում ծառայել որպես զինվորական բժիշկ։ 1915 թվականին Կարինում ձերբակալվել է և բանտարկվել։ Այնուհետև Կարինից տեղահանված հայերի քարավանի հետ տարագրվել է դեպի Երզնկա և ճանապարհին սպանվել՝ 45 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։