Միջուկային մագնետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջուկային մագնետոն, մագնիսական մոմենտի ֆիզիկական հաստատուն, նշանակվում է μN տառով։ SI միավորներով սահմանվում է որպես

,

Գաուսյան ՍԳՎ միավորներով՝

,

որտեղ

eտարրական լիցքն է,
ħ-ը՝ Պլանկի բերված հաստատունը,
mp-ն՝ պրոտոնի հանգստի զանգվածը,
c-ն՝ լույսի արագությունը։

Միավորների միջազգային համակարգի միավորներով միջուկային մագնետոնի արժեքը մոտավորապես

μN = 5,05078353(11)×10-27 Ջ/Տլ է,

սանտիմետր-գրամ-վայրկյան միավորներով՝

μN = 0,105155 e⋅ֆմ։

Միջուկային մագնետոնը ծանր մասնիկների, ինչպես օրինակ նուկլոնների և ատոմական միջուկների մագնիսական դիպոլային մոմենտն արտահայտող բնական միավոր է։

Էլեկտրոնի մագնիսական դիպոլային մոմենտը, որը շատ ավելի մեծ է մեծ զանգված-լիցք հարաբերության պատճառով, սովորաբար արտահայտվում է Բորի մագնետոնի միավորներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ландау Л.Д., Лифшиц Е.М.։ Квантовая механика (нерелятивистская теория). М.։ Наука, 1989. 768 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]