Միջնարժեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջնարժեք, հավանականությունների տեսության մեջ, պատահական մեծության արժեքների բաշխման բնութագրիչներից մեկը, եթե X պատահական մեծության բաշխման F(x) ֆունկցիան անընդհատ է, ապա նրա m միջնարժեքը սահմանվում է որպես F(x)=1/2 հավասարման արմատ (F(m)=1/2) պատահական մեծությունն ընդունում է ինչպես m-ից մեծ, այնպես էլ m-ից փոքր արժեքներ՝ 1/2 հավանականությամբ։ Մաթեմատիկական վիճակագրությունում X_{1}, X_{2}, ․․․, Xn_{n} արժեքներից կազմված վարիացիոն շարքի միջնարժեք անվանում են X_{k} թիվը, եթե n=2k+1 կամ \frac{X_{k}+X_{k+1}}{2}, եթե n=2k։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png