Միջին մեծություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջին մեծություններ, վիճակագրության մեջ, ընդհանրացնող ցուցանիշներ, տեղի ու ժամանակի կոնկրետ պայմաններում որակապես միասեռ երևույթի մեկ միավորի հաշվով քանակապես փոփոխվող հատկանիշի տիպային մակարդակ։ Վիճակագրության մեջ միջին մեծությունների կիրառման անհրաժեշտ պայմաններն են՝ միջինների օգնությամբ ընդհանրացվող օբյեկտների որակական միասեռություն, ընդհանուր միջինների լրացում համակցության առանձին մասերը բնութագրող մասնակի, խմբային միջիններով, միջինից անհատական շեղումների ուսոււհւասիրում, նոր որակի առաջացման, քանակից որակի անցման պրոցեսի արտացոլում։ Միջինացվող հատկանիշի բնույթից և ունեցած տվյալներից կախված կիրառվում են միջին մեծությունների տարբեր տեսակներ, թվաբանական, երկրաչափական, ներդաշնակ ու քառակուսային միջիններ, մոդա ու միջնարժեք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png