Միջատազերծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղատնտեսական օդանավն աշխատանքի ժամանակ

Միջատազերծում, դեզինսեկցիա (դեզ․․․ և լատ․՝ insectum-միջատ), վարակիչ հիվանդություններ փոխանցող, սննդամթերքներին, գյուղատնտեսական մթերքներին ու մարդկանց վնաս պատճառող հոդվածոտանիների դեմ պայքարի մեթոդներ ու միջոցներ։ Տարբերում են բժշկական, անասնաբուժական և գյուղատնտական միջատազերծում։ Միջատազերծման մեթոդների նպատակը հոդվածոտանիների աճման ու բազմացման համար անբարենպաստ պայմանների ստեղծումն է և լրիվ ոչնչացումը։ Բժշկական կանխարգելիչ միջատազերծումը ընդգրկում է հագուստի ոջիլների, Փայտոջիլների, լվերի, խավարասերների, ցեցերի բազմացումը կանխող սիստեմատիկ միջոցառումներ։ Բնակավայրերի պլանային մաքրումը, կոյուղու համակարգի կարգավորումը կանխում են տնային են ճանճերի բազմացումը։ Ճահիճների չորացումը, գետերի մաքրումն ու հունի խորացումը պակասեցնում են մոծակների, մլակների են բազմացումը։ Ոչնչացնող միջատազերծումը ընդգրկում է քիմիական, ֆիզիկական և կենսաբանական միջոցների կիրառումը, որոնք ազդում են հոդվածոտանիների զարգացման բոլոր փուլերի վրա։ Քիմիական միջոցները (տես Միջատասպաններ) հոդվածոտանու օրգանիզմ են թափանցում կուտիկուլայով (կոնտակտային միջատասպաններ), շնչառական ուղիներով (ֆումիգանտներ) կամ աղիքային համակարգով (աղիքային թույներ)։ Որոշ պատրաստուկներ օժտված են վերոհիշյալ բոլոր հատկություններով։ Միջատասպան միջոցներն օգտագործվում են լուծույթների, փոշիների և աերոզոլների ձեով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 585