Միջազգային հարաբերությունները Երկրորդ աշխարհամարտի նախօրեին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգերի լիգա
Ֆրանսիայի դրոշ
Իտալիա
Ճապոնիա

1930–ական թվականներին աշխարհի զարգացած տերությունների կառավարող շրջան­ները հակվեցին այն միտմանը, որ արտաքին քաղաքական խնդիրները կարելի է լուծել միայն ուժի դիրքե­րից։ Դա ստիպեց նրանց մեծացնել ռազմական ներուժը և նախապատ­րաստվել աշխարհում իրենց դիրքերի ամրապնդմանն ուղղված պայքարի նոր փուլին։

Ազգերի լիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգերի լիգան բարդ մի­ջազգային խնդիրների լուծման փորձ չուներ։ Դա մեծացնում էր անվստա­հությունը Լիգայի հանդեպ։ Էական դեր էր խաղում նաև սոցիալական լարվածությունը, որ բնորոշ էր Եվրոպայի­ և Լատինական Ամերիկայի երկրներին։ Վերսալ– վաշինգտոնյան համա­կարգը արդեն չէր բավարարում ոչ միայն պարտված պետություններին, այլև հաղթող երկրներից Իտալիային, Ճապոնիային և նույնիսկ Մեծ Բրիտա­նիային։ Միջազգային համապարփակ կազմակերպության ստեղծման գաղափարը ծագել էր դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնն այն մտցրեց 1918 թվականի հունվարին հռչակած իր «տասնչորս կետերի» մեջ։ Այդպիսի կազմակերպություն հանդիսացավ Ազգերի լիգան, որի կանոնադրությունը հաստատեց Փարիզի խորհրդաժողովը 1919 թվականին հունվարի 28-ին։ Ազգերի լիգայի կանոնադրությունն անմիջապես ստորագրեց 44 պետություն։ Ազգերի լիգայի գլխավոր մարմիններն էին Ասամբլեան, Ազգերի լիգայի Խորհուրդը և Քարտուղարությունը, որոնց մշտական նստավայրը Ժնևն էր։

Ազգերի լիգան կոչված էր լինելու խաղաղություն պահպանող, ագրեսիաները կանխող և միջազգային համագործակցությունն ապահովող կազմակերպություն։ Դրան էին նպատակամղված նրա կանոնադրության գլխավոր հոդվածները։ Այսպես, օրինակ, կանոնադրության 10-րդ ոդվածը հաստատում էր Ազգերի լիգայի անդամ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ երաշխավորման սկզբունքը։ Այն պահանջում էր անդամ-երկրների ջանքերի միավորում ընդդեմ ագրեսիայի։ Իսկ 16-րդ հոդվածը նախատեսում էր պատժամիջոցների կիրառում ագրեսոր պետության նկատմամբ։ Ընդ որում, կանոնադրությամբ թույլատրվում էր Ազգերի լիգայի միջամտությունը նաև ոչ անդամ երկրների վեճերին։ Սակայն Ազգերի լիգան չարդարացրեց իր վրա դրված հույսերը և դարձավ պայքարի թատերաբեմ Անգլիայի և Ֆրանսիայի, իսկ ապա նաև՝ Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի համար։

Վերջինիս անհանգստացնում էր աշխարհում իր ֆինանսական դիր­քերի անկումը հօգուտ Ամերիկայի Միացյալ Նահանգներիի։ Վեր­սալ-վաշինգտոնյան համակարգից 1930–ական թվականների սկզբներին շարունա­կում էին «կառչել» մի այն Ֆրանսիան, որը կրկին զգում էր գերմանական վտանգը, և Փոքր Անտանտի (Հարավս­լավիա, Ռումինիա, Չեխոսլովակիա) երկրներն ու Լեհաստանը, որոնք տարածքային ձեռք բերումներ էին ստացել դրա շնորհիվ։

Միջազգային հարաբերություններում առկա էին հետևյալ երեք մի տումները՝

  • 1919–1922 թվականներն ձևավորված աշ­խարհակարգի վերանայում, որի օգ­տին էին հանդես գալիս Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան,
  • Վերսալ–վաշինգտոնյան հա­մակարգը պահպանելու ձգտում, որի հետևորդներն էին Ֆրանսիան և Արևելյան Եվրոպայի նրա դաշնա­կիցները,
  • առաջին և երկրորդ խմբի միջև ճկուն կերպով մանևրելու ձգտումը, որի հետևորդներն էին Մեծ Բրիտա­նիան, ԽՍՀՄ–ը և շատ այլ երկրներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները գերադասում էր մեկուսացման քաղաքականություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային Պատմություն 11-րդ դասարան