Միջազգային կոոպերատիվ ալյանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային կոոպերատիվ ալյանս (ՄԿԱ), միջազգային կազմակերպություն, որ միավորում է կոոպերատիվների (հիմնականում սպառողական, վարկային, գյուղատնտեսական) ազգային, ռեգիոնալ միություններ ու ֆեդերացիաներ։ Հիմնադրվել է 1895 թվականին, Լոնդոնում։ 1979 թվականի սկզբին միավորում էր 65 երկրի կոոպերատիվ կազմակերպություններ։ Նպատակն է՝ աջակցել բոլոր երկրներում կոոպերացիաների զարգացմանը, պրոպագանդել կոոպերատիվ շարժման սկզբունքներն ու մեթոդները, պաշտպանել նրա շահերը, ընդլայնել տարբեր երկրների կոոպերատիվների տնտեսական կապերը և այլն։ ՄԿԱ-ի ղեկավար մարմիններն են Կոնգրեսը, Կենտրոնական կոմիտեն, Գործադիր կոմիտեն։ Ընթացիկ աշխատանքները ղեկավարում են դիրեկտորն ու քարտուղարությունը։ Սպառողական ընկերությունների Մոսկվայի կենտրոնական միությունը ՄԿԱ-ին անդամագրվել է 1903 թվականին, Ցենտրոսոյուզը՝ 1921 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png