Միշել Մոսեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Մոսեսյան
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Միշել Մոսեսյան
Ծնվել է 1959 թ., նոյեմբերի 11 (1959-11-11)
Ազգություն ֆրանսահայ
Ճյուղ(եր) ճարտարապետություն
Գործունեություն ճարտարապետ
Պորտալ Portal.svg Արվեստ


Միշել Մոսեսյան (ծնվել է 1959նոյեմբեր 11-ին, Փարիզ) Ֆրանսիահայ ճարտարապետ, Բրիտական ճարտարապետական թագավորական ինստիտուտի անդամ, լիցենզավորված ճարտարապետ։ Միշել Մոսեսյանը համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ է։‌[փա՞ստ]

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1959 թ.-ին Փարիզում։ Մասնագիտական կրթություն ստացել Փարիզի Գեղեցիկ արվեստների Ազգային դպրոցում (Ecole Nationale des Beaux Arts)։ Այնուհետև շարունակում է կրթությունը Նյու-Յորքում (Cooper Union), ապա ստանում ճարտարապետության մագիստրոսի կոչում Հարվարդի համալսարանից (Harvard Graduate School of Design)։

Մինչև 1992 թ.-ը ներգրավված էր մի շարք միջազգային նախագծերում «SOM» (Skidmore, Owings & Merrill) կազմակերպության շրջանակում։ Այս կազմակերպությունը հանդիսանալով աշխարհի ամենամեծ ճարտարապետական կազմակերպություններից մեկը ներառում է շատ լայն աշխարհագրություն՝ նախագծելով խոշորագույն կառույցներ։

1993-ին մի խումբ ճարտարապետների, ճարտարագետների ու շրջակա միջավայրի հարցերով զբաղվող մասնագետների հետ համատեղ հիմնում է «a4A» խումբը։ Այն միտված էր նորարարական մոտեցումների շնորհիվ հասնել մարդածին միջավայրում խնդիրների երկարաժամկետ կայունության՝ երկրորդական դարձնելով արագ վերադարձելի տնտեսական և տեխնիկական գործոնները։

2001 թ.-ին նրան կրկին հրավիրում են ամերիկյան SOM ընկերություն, որպես փոխտնօրեն և նախագծի գլխավոր ճարտարապետ։ Չիկագոյի և Նյու-Յորքի գրասենյակներում աշխատելուց հետո, 2005 թ.-ին Միշել Մոսեսյանը հիմնում է իր սեփական նախագծային «Մոսեսյան և գործընկերներ» գրասենյակը՝ սակայն ոչ հարազատ Փարիզում, այլ Լոնդոնում։

Մոսեսյան և Գործընկերներ[խմբագրել]

Նրա հիմնադրած կազմակերպությունը ձեռք բերեց նորարարական կոմերցիոն նախագծերի համադրման լավագույն համբավ. ամերիկյան կորպորատիվ ճարտարապետության մասշտաբները, պատմականությունն ու հավակնությունները համատեղելով մայրցամաքային Եվրոպայի նրբազգացության ու ոճականության հետ։ Դրանք շատ արագ տարածվեցին դեպի արևելյան Եվրոպա և Միջին Արևելք։

«Մոսեսյան և գործընկերներ» կազմակերպությունը այսօր իրականացնում է նախագծեր Սաուդյան Արաբիայում, Կատարում, Մարոկկոյում, Չինաստանում, Պորտուգալիայում և այլն։

Միշել Մոսեսյանը դասավանդել է Հարվարդի, Իլլինոիսի, Չիկագոի ու Պենսիլվանիայի համալսարաններում։

Հիմնական Ճարտարապետական աշխատանքները[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]