Միշել Կոլոմբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միշել Կոլոմբ (Colombe) (մոտ 1430 — մոտ 1512), ֆրանսիացի քանդակագործ։

Աշխատել է Տուրում և Նանտում։ Գործերից են՝ Լյուդովիկոս XII թագավորի՝ Տուր քաղաքը մտնելու պատվին ստեղծած մեդալը (բրոնզ, մոտ 1500), դուքս Ֆրանսուա II Բրետոնացու և Մարգարիտ դը Ֆուայի մահարձանը իրենց պատկերաքանդակներով և 4 առաքինությունների արձաններով (ըստ Ժ. Պեռեալի գծանկարի, մարմար, 1502—07, Նանտի տաճար), «Վիշապին հաղթող Ս. Գևորգը» բարձրաքանդակը՝ բնապատկերի ֆոնով (մարմար, 1508—09, Լուվր, Փարիզ)։ Օգտագործելով գոթական ոճի ավանդույթները և իտալ. Վերածննդի կերպարվեստի տարրերը (հատկապես զարդաքանդակում)՝ Կոլոմբը սկիզբ է դրել ֆրանս. Վերածննդի քանդակագործությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png