Միմներմոս
Միմներմոս (հունարեն` Μίμνερμος, մ.թ.ա. 7-րդ դար) - հին հույն բանաստեղծ։
Միմներմոսը ապրել է մ.թ.ա. 7-րդ դարում, Իոնիայի Կոլոբոն քաղաքից է։ 7-րդ դարում Իոնիան ընկնում է Փոքր Ասիայի Լյուդիական իշխանության տակ ու դառնում նրա մի մարզը։ Զմյուռնիա քաղաքը նույնպես ենթարկվում է ասիական այդ բռնապետությանը։ Չնայած Միմներմոսի երգերի նյութ է դառնում պատերազմը լյուդիացիների դեմ, ինչպես և Զմյուռնիա և Կոլոֆոն քաղաքների ծագումը, բայց նրա քնարական զեղումների մեջ իշխող տարրը մնում է անձնական մտորումների, զգացմունքների նկարագրությունը, որոնք թախշոտ են ու մռայլ։ Երկու հակադիր խնդիր զբաղեցնում են նրան` ծերությունը և պատանեկությունը։ Պատանեկությունը մշտատև չէ, նրան սպասում է մռայլ ծերությունը, որի ուրվականը սարսափեցնում է բանաստեղծին։ Նա ավելի լավ է համարում մեռնել երիտասարդ հասակում, քան ճաշակել ծերության դառնությունը։
- Ինչ կյանք, ինչ հաճույք կարող է լինել առանց ոսկե Աֆրոդիտեի,
- Ավելի լավ է մեռնել, քան մոռանալ
- Սիրո գաղտնի քնքշանքը, և՛ արբեցումի շնորհը, և՛ մահիճը,
- Որոնք պատանի հասակի քաղցր ծաղիկ են
- Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար։
- Բայց երբ հասնեն օրերը մռայլ ծերության,
- Տղամարդոց նա կբերի
- Այլանդակություն տկարության հետ.
- Նրա սիրտը կկրծեն չար հոգսերն անդադրում,
- Նրան չեն ժպտա արևի ճաճանչներն արդեն։
- Ո՛չ, ատելի է նա պատանիներին, ատելի և կանանց։
- Ահա թե ինչ չարիք դարձրին
- Աստվածները մեզ համար ծերությունը։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս», էջ 99-100.