Միհրդատ Ամրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրդատ Ամրիկյան
Ծնվել էմայիսի 1 (13), 1843[1][2]
ԾննդավայրԾինուբան, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ[1][2]
Մահացել էփետրվարի 5 (17), 1879[1][2] (35 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1858)[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և գրող

Միհրդատ Հովհաննեսի Ամրիկյան (Հովհաննես Ամերիկյան) (մայիսի 1 (13), 1843[1][2], Ծինուբան, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ[1][2] - փետրվարի 5 (17), 1879[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]), հայ դերասան, գրող։ Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրդատ Ամրիկյանը ծնվել է Ախալցխայի Ծինուբան գյուղում։ Սովորել է տեղի ծխական դպրոցում, 1853-1858 թվականներին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Եղել է Ներսիսյան դպրոցի աշակերտական ներկայացումների կազմակերպիչներից։ 1860 թվականին Սարգիս Վանանդեցու «Միհրդատ» ողբերգության գլխավոր դերը հաջողությամբ կատարելու համար, ստացել է «Միհրդատ» անունը։ 1863 թվականից աշխատել է Պերճ Պռոշյանի, 1864 թվականից՝ Գևորգ Չմշկյանի թատերախմբերում։ Եղել է արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից, Գաբրիել Սունդուկյանի կերպարների առաջին և լավագույն մարմնավորողներից[3]։

Եղել է թատերական քննադատ, երգիծաբան, հրապարակախոս։ Հետևել է Վ. Բելինսկու գեղագիտական սկզբունքներին։ Եղել է «Մշակ» թերթի առաջին աշխատակիցներից։ 1872-1873 թվականներին ղեկավարել է երգիծանքի բաժինը «Չաքուճ» ստորագրությամբ, տպագրել է ֆելիետոնների շարք։

Գրել է ոտանավորներ, կատարել թարգմանություններ։

Հյուրախաղերով հանդես է եկել Ախալցխայում, Գորիսում, Քութայիսում, Գանձակում, Շուշիում, Ալեքսանդրապոլում, Երևանում։ 1874-1877 թվականներին գործել է Կ. Պոլսում, բեմադրել է Շիլլերի «Ավազակներ», Սունդուկյանի «Պեպո» և այլ ներկայացումներ[4]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութական ծանր վիճակի պատճառով վերադարձել է Թիֆլիս, ուր հիվանդացել և ինքնասպան է եղել[5]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զամբախով՝ Սունդուկյանի «Խաթաբալա»
  • Սարգիս՝ Սունդուկյանի «էլի մեկ զոհ»
  • Զիմզիմով՝ Սունդուկյանի Պեպո»
  • Ֆրանց Սոոր՝ Շիլլերի «Ավազակներ»
  • Կիվկիվ՝ Ն. Փուղինյանի «Դալալ Ղաղո»
  • Կարապետ, Գասպար՝ Ս. Տեր-Գրիգորյանի «Էս էլ քի մոցիքլութին»
  • Գասպար՝ Ս. Տեր-Գրիգորյանի «Նինոյին շնվիլը»
  • Մեծ սատանա՝ Սունդուկյանի «Օսկան Պետրովիչը էն կինքումը»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրեն Հարությունյան, Միհրդատ Ամրիկյան, Երևան, 1959 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 21.
  4. «AV Production - Միհրդատ Ամրիկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրդատ Ամրիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 333