Միհրան Գալփակճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրան Գալփակճյան
Ծնվել է1851
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1906
Մասնագիտությունդերասան

Միհրան Գալփակճյան (1851, Կոստանդնուպոլիս - 1906), հայ դերասան։

Ծնվել է Կոստանդնուպոլիսում, որտեղ ստացել է կրթությունը։ 1870 թ.-ից մասնակցել է Հ. Վարդովյանի թատերախմբի ներկայացումներին։ Մեկ տասնամյակ խաղացել է տարբեր խմբերում, կատարել դրամատիկ, կատակերգակ, նաև օպերետային դերեր «Ժիրոֆլե Ժիրոֆլյա», «Մադամ Անգո» և այլ օպերետներում։ Երբ 1880-ականների ակզբներից արգելվել է հայկական ներկայացումները, դարձել է քահանա, կոչվել Տեր Խոսրով։ Այնուհետև երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 220.