Միհրան Աստվածատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրան Աստվածատուրյան
Ծնվել է1891
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն

Միհրան Աստվածատուրյան (1891, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում։ Կրթությունն ստացել է տեղի Ներսիսյան վարժարանում։ Ավարտելուց հետո մեկնել է Շվեյցարիա, Լոզանի համալսարանում հետևել ճարտարապետության։ Վերադառնալով Պոլիս՝ զբաղվել է ճարտարապետական նախագծումներով։ Հետագայում բնակություն է հաստատել Մարսելում։ Նրա նախագծով Կ. Պոլսում, Նիցայում և այլուր կառուցվել են բազմաթիվ շենքեր արաբական և բյուզանդական ոճով։ Գործուն մասնակցություն է ունեցել սփյուռքահայ մշակութային կյանքում, աշխատակցել է ֆրանսահայ մամուլին[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 122.