Միխայիլ Տուխաչևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միխայիլ Տուխաչեվսկիից)
Միխայիլ Տուխաչևսկի
ռուս.՝ Михаѝл Никола̀евич Тухачѐвский
փետրվարի 16, 1893(1893-02-16)[1][2][3] կամ փետրվարի 4 (16), 1893 - հունիսի 12, 1937(1937-06-12)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՍլեդնևո, Dorogobuzhsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4][5][6]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ[7] և  ԽՍՀՄ
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ
ԿոչումԽորհրդային Միության մարշալ և podporuchik?
Հրամանատարն էրԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Խորհրդա-լեհական պատերազմ
ԿրթությունԱլեքսանդրովյան ռազմական ուսումնարան
Պարգևներ

Միխայիլ Նիկոլաևիչ Տուխաչևսկի (ռուս.՝ Михаил Николаевич Тухачевский, փետրվարի 16, 1893(1893-02-16)[1][2][3] կամ փետրվարի 4 (16), 1893, Սլեդնևո, Dorogobuzhsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հունիսի 12, 1937(1937-06-12)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[4][5][6]), խորհրդային ռազմական գործիչ, զորավար, Խորհրդային Միության մարշալ (1935), ԽՄԿԿ անդամ (1918), 1930-ականների ստալինյան բռնաճնշումների զոհերից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սմոլենսկի նահանգում, ազնվականի ընտանիքում։ Ավարտել է Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը (1914 թ.)։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914 - 1918), 1915 թվականին գերի է ընկել, 1917 թվականին փախել Ռուսաստան։ 1918 թվականին մտել է կարմիր բանակ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է արևելյան ռազմաճակատի 1-ին, հարավային ռազմաճակատի 8-րդ բանակների, արևելյան ռազմաճակատի 5-րդ բանակի (որը մյուս բանակ ների հետ հաջողությամբ կռվել է Կոլչակի զորքերի դեմ Ուրալն ու Սիբիրն ազատագրելու համար) հրամանատար։ Կովկասյան ռազմաճակատի զորքերի հրամանատարն Էր (1920 թվականի փետրվար-ապրիլ) դենիկինյան զորքերի ջախջախման ժամանակ, արևմտյան ռազմաճակատի հրամանատարը (1920 - 1921) սովետա-լեհական պատերազմում, 7-րդ բանակի հրամանատարը Կրոնշտադտի խռովության ճնշման (1921 թվականի մարտ) և ջախջախման (1921 թվականի ապրիլ-մայիս) ժամանակ։

Քաղաքացիական պատերազմից հետո գործուն մասնակցություն է ունեցել 1924 - 1925 թվականների ռազմական ռեֆորմին։ Եղել Է ԲԳԿԲ ռազմական ակադեմիայի պետ (1921), արևմտյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1925 - 1928 թվականներին՝ ԲԳԿԲ շտաբի պետ, 1928 - 1931 թվականներին՝ Պետերբուրգի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1934 թվականից՝ Տուխաչևսկին եղել է պաշտպանության ժողկոմի տեղակալ, 1936 թվականից՝ 1-ին տեղակալ և մարտական պատրաստության վարչության պետ։ Մեծ դեր է խաղացել կարմիր բանակի տեխնիկական վերազինման, զորքերի կազմակերպական կառուցվածքի փոփոխման, նոր զորատեսակների և զինված ուժերի տեսակների (ավիացիա, մեքենայացված և օդա-դեսանտային զորքեր, ռազմածովային ուժեր և այլն) զարգացման, բանակի հրամանատարական կազմի պատրաստման գործում։ Եղել է մի շարք ինքնուրույն ռազմական ակադեմիաների (մեքենայացման և մոտորավորման) ստեղծման նախաձեռնող։ Տուխաչևսկին մեծ ներդրում է կատարել ռազմավարության, օպերատիվ արվեստի, տակտիկայի և ընդհանրապես ռազմական գիտության մշակման մեջ։

Տուխաչևսկու գործունեությունը, հատկապես զինվածության պետի և պաշտպանության ժողկոմի տեղակալի պաշտոնում, կարևոր նշանակություն է ունեցել ապագա պատերազմին ԽՍՀՄ Զինված ուժերի կազմակերպական և տեխնիկական նախապատրաստման գործում։ 1930-ականների երկրորդ կեսին խորհրդային իշխանությունները Տուխաչևսկուն մեղադրեցին դավաճանության մեջ, ով իր վրա դրված մեղադրանքն ընդունելուց հետո 1937 թվականին մահապատժի ենթարկվեց։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Избр. произв., т. 1 - 2, М., 1964.
  • Тодорский А. И., Маршал Тухачевский, М., 1966.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Տուխաչևսկի» հոդվածին։