Միխայիլ Սմիրտյուկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Սմիրտյուկով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 31 (սեպտեմբերի 13), 1909
Ծննդավայր Likhvinsky Uyezd, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 26, 2004(2004-12-26) (95 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս,
, Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժուկովի մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ, «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «Աշխատանքի վետերան» մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ և Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»

Միխայիլ Սերգեևիչ Սմիրտյուկով, (ռուս.՝ Михаил Сергеевич Смиртюков, օգոստոսի 31 (սեպտեմբերի 13), 1909, Likhvinsky Uyezd, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 26, 2004(2004-12-26), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային պետական գործիչ, Խորհրդային աշխատանքի հերոս (1979 թ.), ԽՄԿԿ անդամ (1940

1930 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի խորհրդային իրավունքի ֆակուլտետը և աշխատանքի անցել ժողկոմխորհի (1946 թվականից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի) ապարատում (խորհրդատու, սեկտորի վարիչ, տնտեսական խորհրդի քարտուղարի օգնական, 1941 թվականից՝ քարտուղարության վարիչի տեղակալ, միաժամանակ մինչև 1945 թվականը՝ Պաշտպանության պետական կոմիտեի լիազորի օգնական՝ Կարմիր բանակի մատակարարման գծով, 1953 թվականից՝ կառավարիչի տեղակալ), 1964 թվականին՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ։ Եղել է ԽՄԿԿ ԿՎՀ անդամ (1971-1976 թթ.)։ 1976 թվականից ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու է, VII-XI գումարումների (ԽՍՀՄ X-XI գումարումների Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվել Հայկական ԽՍՀ-ից) Գերագույն խորհրդի նախագահ։

Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության, 4 այլ շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 460