Միխայիլ Ռոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Ռոմ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11 (24), 1901[1]
ԾննդավայրԻրկուտսկ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էնոյեմբերի 1, 1971(1971-11-01)[2][3][4] (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսական հանրապետություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Վխուտեին (1925)
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, թատերական ռեժիսոր, կինոդերասան, մանկավարժ և հրապարակախոս
ԱշխատավայրԿինոդերասանի պետական թատրոն, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
ԱմուսինԵլենա Կուզմինա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

Միխայիլ Իլյիչ Ռոմ (ռուս.՝ Михаил Ильич Ромм, հունվարի 11 (24), 1901[1], Իրկուտսկ, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 1, 1971(1971-11-01)[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), սովետական կինոռեժիսոր և սցենարիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1950)։ ՍՄԿԿ անդամ 1939 թվականից։ 1925 թվականին ավարտել է գեղարվեստա-տեխնիկական պետական բարձրագույն ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետը։ Եղել է սցենարիստ, ռեժիսորի ասիստենտ։

Առաջին ֆիլմը՝ «Ճարպագունդը» (1934) համր ժապավեն էր։ Ռոմի «Տասներեքը» (1937) ֆիլմը նվիրված է բասմաչների դեմ սովետական սահմանապահների պայքարին։ Սովետական կինոյի դասական ֆոնդում խոշոր ներդրում են Ռոմի «Լենինը հոկտեմբերին» (1937 թվական) և «Լենինը 1918» (1939) ֆիլմերը։ Հետագա տարիներին ստեղծել է ֆաշիզմը մերկացնող մի շարք կինոնկարներ՝ «Ռուսական հարց» (1948), «Գաղտնի առաքելություն» (1950 թվական), «Սպանություն Դանթե փողոցում» (1956) և այլն։ Բեմադրական մեծ թափով է կերտված «Ծովակալ Ուշակով» և «Նավերը գրոհում են բաստիոնները» (1953 թվական) պատմական երկպատումը։ «Տարվա ինն օրը» (1962 ֆիլմը նվիրված է սովետական ֆիզիկոսներին։ Հանրաճանաչ է Ռոմի «Սովորական ֆաշիզմ» (1966) կինոնկարը, որոում ֆաշիզմի սոցիալական էության մերկացումը, մտորումները հետպատերազմյան աշխարհի մասին ֆիլմին հաղորդել են սուր քաղաքական և փիլիսոփայական հնչողություն։ Ռոմի բազմաթիվ կինոնկարներ միջազգային փառատոներում արժանացել են մրցանակների։ 1949 թվականից (ընդհատումներով) դասավանդել է Համամիութենական կինոինստիտուտում (1958 թվականից՝ պրոֆեսոր)։ Ստացել է ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան (1966) պետական մրցանակը։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ромм Михаил Ильич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Погожева Л․, Михаил Роом, М․, 1967․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։