Միխայիլ Պոսոխին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Պոսոխին
Ծնվել էնոյեմբերի 30 (դեկտեմբերի 13), 1910
ԾննդավայրՏոմսկ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 22, 1989(1989-01-22)[2][3][4] (78 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Ուշագրավ աշխատանքներՆովի Արբատ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ և Ստալինյան մրցանակ
 Mikhail Vasilyevich Posokhin Վիքիպահեստում

Պոսիխին Միխայիլ Վասիլևիչ (ռուս.՝ Михаил Васильевич Посохин, նոյեմբերի 30 (դեկտեմբերի 13), 1910, Տոմսկ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 22, 1989(1989-01-22)[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ճարտարապետ։ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1970

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում (1935-1938)։ Մոսկվայի գլխավոր ճարտարապետը (1960 թվականից)։

Գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Պոսոխինի գործերից են (բոլորը համահեղինակների հետ)․ Մոսկվայում՝ բնակելի տների Ապստամբության հրապարակում (բարձրահարկ նախագիծը՝ 1948 թվականին, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949 կառուցվել է 1950-1954 թվականներին), Խորոշյովոյի խճուղու վրա (1950), Չայկովսկու (1952) և Կուուսինենի (1956) փողոցներում, Խորոշյովո-Սնևնիկի բնակելի շրջանի հատակագծումն ու կառուցապատումը (1960), Կրեմլի Համագումարների պալատը (1959-1961, լենինյան մրցանակ, 1962 թվականին Կալինինի պողոտայի կառուցապատումը (1964-1969) ՏՓԽ-ի շենքերի (1969) համալիրով, Պիցունդայում առողջարանային համալիր 1959-1967, ԽՍՀՄ տաղավարները Մոնրեալի (1967) և Օսակայի (1970) համաշխարհային ցուցահանդեսներում, Մոսկվայի գլխավոր հատակագծի (մինչև 1985 թվականը) մշակումը (ղեկավար, հաստատվել է 1971 թվականին)։

Եղել է ԽՍՀՄ 6-8-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ 22-23 համագումարների պատվիրակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Պոսոխին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 383