Միխայիլ Շուֆուտինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Շուֆուտինսկի
Ծնվել էապրիլի 13, 1948 (76 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ,  Ռուսաստան և  ԱՄՆ
Ժանրերռուսական շանսոն
Մասնագիտություներգիչ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, պրոդյուսեր և դաշնակահար
Երգչաձայնբարիտոն
Գործիքներակորդեոն, բայան, դաշնամուր, ակորդեոն և վոկալ
Գործունեություն1988–ներկա
ԼեյբլNikitin
ԿրթությունՄ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտ
ԿապվածԻրինա Ալեգրովա, Վյաչեսլավ Դոբրինին, Իգոր Կրուտոյ, Արտաշ Ասատրյան, Ալեքսանդր Մորոզով, Սյուզաննա Թեփեր
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
Կայքshufutinsky.ru
 Mikhail Shufutinsky Վիքիպահեստում

Միխայիլ Զախարովիչ Շուֆուտինսկի (ռուս.՝ Михаил Захарович Шуфутинский, ապրիլի 13, 1948(1948-04-13), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս էստրադային երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի ապրիլի 13-ին Մոսկվայում, հրեական ընտանիքում։ Նրա հայրն էր Զախար Շուֆուտինսկին՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, մասնագիտությամբ բժիշկ։ Երբ Միխայիլը 5 տարեկան էր, զոհվում է նրա մայրը, և երեխայի դաստիարակությամբ սկսում է զբաղվել նրա տատիկ Բերտա Դավիդովնան և պապիկ Դավիթ Յակովլևիչը[1]։ Ավարտել է երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժինը, այնուհետև Մոսկվայի Իպպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի դիրիժորական բաժինը, ուր իր հետ նույն բաժնում էր սովորում ապագա երգչուհի Ալլա Պուգաչովան։ Տարբեր համույթների հետ ելույթներ էր ունենում Մոսկվայի և Մագադանի ռեստորաններում, երգելով հիմնականում Ալեքսանդր Վերտինսկու և Պյոտր Լեշչենկոի երգերը։ Ավելի ուշ դառնում է «Լեյսյա, պեսնյա» (ռուս.՝ Лейся, песня) համույթի ղեկավարը, որը հիմնականում կատարում էր Վյաչեսլավ Դոբրինինի երգերը։

1981 թ.-ին Մ. Շուֆուտինսկին ընտանիքի հետ Սովետական Միությունից տեղափոխվում է ԱՄՆ, և այնտեղ, գործիքավորողի կարգավիճակով թողարկում է Անատոլի Մոգիլևսկու «У нас в Одессе это не едят» (1983 թ.) և «Я Вас люблю, мадам» (1984 թ.) ալբոմները։ Մոտ տասը տարի նվագում էր տարբեր համույթների հետ ռեստորաններում, ստեղծում է «Ատաման-բէնդ-շոու» խումբը և բացում «Ատաման» ռեստորանը։

1980-ականների վերջում մեկնում է Լոս Անջելես՝ ուր սկսում է աշխատել Հոլիվուդի «Արբատ» ռուսական ռեստորանում։ 1990 թվականին էմիգրացիայից հետո առաջին անգամ մեկնում է ԽՍՀՄ, որտեղ մի քանի համերգներ է ունենում։ 1998 թ.-ին գրում է «И вот стою я у черты…» ինքնակենսագրական գիրքը։ 2003 թվականից սկսած մշտապես բնակվում է Ռուսաստանում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • կինը՝ Մարգարիտա Շուֆուտինսկայա (ամուսնացել են 1971 թ. հունվարի 2-ին[2]
    • ավագ զավակը՝ Դավիթ Շուֆուտինսկի (1972 թ.) ամուսնացած է, կնոջ անունը՝ Անժելա
      • թոռը՝ Աննա (2006 թ.)
      • թոռը՝ Անդրեյ (1997 թ.)
      • թոռը՝ Միխայիլ (2009 թ.)
    • կրտսեր զավակը՝ Անտոն Շուֆուտինսկի (1976 թ.), եղել է ԱՄՆ հատուկ զորքերի սպա, ամուսնացած է աֆրոամերիկուհի Բրենդիի հետ
      • թոռը՝ Դմիտրի Շուֆուտինսկի, դպրոցական համույթում սաքսոֆոն է նվագում
      • թոռը՝ Նոյ Շուֆուտինսկի (2002 թ.) երգով է զբաղվում
      • թոռը՝ Զախար Շուֆուտինսկի (2009 թ.)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 - «Побег»
  • 1983 - «Атаман»
  • 1984 - «Гулливер»
  • 1984 - «Атаман - 2» (ԽՍՀՄ-ում չի թողարկվել)
  • 1985 - «Амнистия»
  • 1986 - «Атаман - 3»
  • 1987 - «Белый аист»
  • 1988 - «Нет проблем»
  • 1989 - «Ты у меня единственная» (Սյուզաննա Թեփերի հետ)
  • 1990 - «Подмосковные вечера»
  • 1991 - «Моя жизнь»
  • 1992 - «Тихий Дон»
  • 1993 - «Киса - киса»
  • 1994 - «Гуляй, душа»
  • 1995 - «О, Женщины»
  • 1996 - «Добрый вечер, господа»
  • 1998 - «Однажды в Америке» (Իգոր Կրուտոյի երգերը)
  • 1999 - «Ну и ради Бога»
  • 2001 - «Я родился в Москве»
  • 2002 - «Наколочка»
  • 2003 - «Бум-Бум»
  • 2004 - «Пополам» (Իրինա Ալեգրովայի հետ)
  • 2005 - «Соло»
  • 2006 - «Дуэты разных лет»
  • 2007 - «Москва-Владивосток»
  • 2009 - «Брато»
  • 2010 - «Дуэты разных лет 2»
  • 2013 - «Love Story»
  • 2016 - «Я просто медленно люблю»
  • 2020 - «Ты моя жизнь»

Ծանուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Семейный альбом Михаила Шуфутинского
  2. «Официальный сайт Михаила Шуфутинского: Пресса». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.